Բնապահպան Եղյա Ներսիսյանի համոզմամբ, պատահական չէ, որ ՀՀԿ-ն Սյունիքի մարզպետի պաշտոնում առաջարկել է հենց Վահե Հակոբյանի թեկնածությունը:
«Մի քանի օր առաջ Սյունիքի մարզում էինք եւ տեսանք, թե Սյունիքի մարզում ինչ տիպի է ընդերքի թալանը, ոչ թե հանքարդյունաբերություն է գնում: Այսօր պատահական չէ, որ Լիսկային փոխարինում են Վահեով: Վահեն բիզնեսմեն է եւ կարեւոր մի փաստ կա, որ անցած տարվանից սկսած՝ մինչեւ հիմա հանքի շահագործման 33 նոր լիցենզիա կա, որից 12-ը միայն Մեղրիի շրջանում է՝ ծանր մետաղական հանքերի շահագործման համար: Հավանական է, որ մարզպետի փոփոխությունը մարզի համար ավելի վատ կլինի: Չկա ոչ մի պոչամբար Սյունիքում, որը վթարային վիճակում չէ, չկա ոչ մի հանք, որը առանց փորձաքննությունների ընդլայնման ծրագրեր չի անում: Լիցենզիաները կան, նորանոր հանքերի շահագործում է սպասվում:
Մարդ, որի ամբողջ կենսագրությունը, ընտանեկան հարստությունները կառուցվել են հանքարդյունաբերության թալանի վրա, պետք է փոխվի՞, իհարկե` ոչ: Նախագահը փորձում է քրեաօլիգարխիան փոխարինել փողկապավոր օլիգարխիայի հետ, որոնք մի քիչ ավելի վտանգավոր են, մի քիչ ավելի գրագետ են, օտար լեզուներ գիտեն, բայց իրենք նույն ծրագրերն են իրականացնելու, նույն տրամաբանական շարունակությունն է:
Էսօր Սյունիքում որտեղ ինչ հարցնում ես՝ ասում են Մաքսիմինն է (Վահե Հակոբյանի հայրը): Եղբայրներով ամբողջ տերիտորիան իրենք են հսկում ու նայում, իրենց տղան է՝ ոնց էլ լինի կնայեն: Վենդետա է, չէ՞»,- Aravot.am-ին ասաց Ե. Ներսիսյանը:
Կարդացեք նաև
Նրան առայժմ հայտնի է, որ Հակոբյանները տնօրինում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու Գեղի հանքը, որը վերջերս, ըստ Ե. Ներսիսյանի, Սյունիքի նախկին մարզպետն է վաճառել Հակոբյաններին. «Մնացածը, ով գիտի, եթե փորփրես, լիքը բան կիմանաս: Վերջերս Գեղի հանքավայրում վթար էր տեղի ունեցել, վաղը նյութ կհրապարակենք, թեեւ մամուլում հերքվեց, թե վթար չի եղել, անձրեւաջրերը չեն եկել պոչամբարի մեջ մտել, բայց մենք նկարահանել ենք փաստացի, որ Գեղի խողովակաշարը 5 տեղից վթար է ունեցել…»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Իմ կարծիքով, բավականին մարդիկ հստակ չեն հասկանում,թե ինչ է կատարվում Սյունիքում: Ուրեմն՝ ( հիմնականում ) Քաջարանի հանքի շուրջ ձևավորվել է մի ՀՀԿ-ական/հանքային ԿԼԱՆ,որն, ԱՄԵՆ ԳՆՈՎ, այնպես է անում, որ Սյունիքում այլընտրանքային տնտեսություն ՉԶԱՐԳԱՆԱ,որպեսի իրենց հանքային կլանի դեմ քաղաքական-տնտեսական ուժ չստեղծվի: Տեղի է ունենում նաև ներկլանային պայքար-գզվռտոց` պաշտոնների և նոր հանքային բաժնետոմսերի համար:
Եթե այսպես շարունակվի, Սյունիքը,որպես այդպիսին, մոտ 10 տարի հետո ԱՆԿԱՍԿԱԾ
ուղղակի կործանվելու է.այսինքն` մարդիկ այլևս մաքուր բնական միջավայր ՉԵՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ այնտեղ ապրելու համար. 4 կողմը թունավոր պոչամբար, պոչեր ու բաց հանքային թափոններ են լինելու: Սյունիքի ամայացումը ՄԻԱՆՇԱՆԱԿ նշանակելու է Հայաստանի/Արցախի պետականության կործանում:
Ուստի ՊԻՏԻ օր առաջ այս հանքային կլանի քոքը կտրել: Իսկ սրան հասնելու համար ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ է գոնե 2 բան.
1. ընտրովի մարզպետ և «Մարզային Ժողով», ու
2. հանքարդյունաբերության ԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ կամ ժողովրդականացում (այսինքն` բաժնետոմսերը վերաբաժանել աշխատողներին/ժողովրդին):
Հատկապես Սյունիքի քաղաքացիական հասարակությունը ՊԻՏԻ ՀԻՄԱ ՊԱՅՔԱՐ ՍԿՍԻ վերոհիշյալի համար: