Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ոչինչ չպետք է կեղծել, պետք է ցույց տալ դառը իրականությունը». Արա Ճաղարյան

Հուլիս 08,2013 13:06

«Ֆիլմը նկարել եմ ինքս՝միայնակ, եւ օպերատորն էի, եւ ռեժիսորը, ամեն ինչն էի: Սա երկխոսություն է իմ եւ մյուս սերունդների միջեւ, ցանկացել եմ հասկանալ տատիկիս ապրած ժամանակաշրջանը, դա ինձ համար ճանապարհորդություն էր՝ փնտրփուք: Ինձ թվում էր, թե ես իմ տատիկի կյանքն եմ վերապրում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ոսկե ծիրան» Երեւանի 10-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացված իր «Անթեղ» ֆիլմի մասին նշեց ռեժիսոր Թամարա Ստեփանյանը:

Երկու սերունդների երկխոսություն, որը պետք է մեկնի անցյալը եւ ներկան: Մի ժամանակաշրջանի կարոտ, որն այլեւս չկա, թեեւ նրա որոշ ներկայացուցիչներ դեռ ապրում են: Ֆիլմի նյութը զգացումն է, այն ժամանակի կորստի եւ անհետացման զգացումը, որն եղել է նախկինում, իսկ հիմա կան միայն դրա գրեթե անտեսանելի մնացորդները:

Ռեժիսոր Արա Ճաղարյանը իր «Լյալիկ» ֆիլմում պատմել է մի ճարտարապետ կնոջ մասին, ով 40-ամյակի շեմին, անսպասելիորեն հրաժեշտ է տվել մասնագիտությանը եւ սկսել տիկնիկներ պատրաստել: Տասը տարուց ավել է, որ նրա տունը դարձել է տիկնիկների յուրօրինակ թանգարան: Շատ է սիրում տիկնիկներ եւ ամբողջ կյանքում իր սիրելի տիկնիկը չի գտել: Հայկուհու ստեղծած յուրաքանչյուր տիկնիկ իր ինքնատիպ դիմագիծն ու կենսագրությունը ունի.

«Նկարել եմ մի կնոջ մասին, ով կարծում եմ այսօրվա իրականությունից չէ: Իրականությունում արժեքների անկում կա, թեմաները ըստ դրա շատանում են: Ոչինչ չպետք է կեղծել, պետք է ցույց տալ դառը իրականությունը»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031