Ինչպես հաղորդել է Shamshyan.com-ը, գիշերը ժամը 2-ի սահմաններում 53-ամյա Ալբերտ Մովսիսյանը վարելով «Մերսեդես» մակնիշի 42QQ 444 պետհամարանիշի ավտոմեքենան, Գյումրի քաղաքի կենտրոնական շուկային հարակից Շահումյան փողոցում բախվել է առեւտրի տաղավարներին: Պատճառը եղել է այն, որ նրան հետապնդել է «Ջիփ» մակնիշի ավտոմեքենա: Վարկած կա, որ հնչել են կրակոցներ:
«Առավոտին» հաջողվեց պարզել, որ 53-ամյա Ալբերտ Մովսիսյանը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի սպանված հորեղբոր՝ Սերոբ Գրիգորյանի որդու՝ Արկադիի վարորդն է: Արկադի Գրիգորյանի ընտանիքիը ծառայողական մեքենա ունի, որը վարում է Ալբերտ Մովսիսյանը: Սակայն «Մերսեդես» մակնիշի 42QQ444 համարանիշի ավտոմեքենան պատկանել է Արկադի Գրիգորյանի աներձագին՝ Համլետ Թումասյանին, ով, ըստ տեղեկությունների, ներկա չի եղել ավտովթարի ժամանակ:
Ավտոմեքենան գրանցված է Գյումրու խանութներից մեկի՝ «Նիվեա»-ի տիրոջ՝ 60-ամյա Խաչատուր Թումասյանի անվամբ:
Շիրակի ոստիկանության մարզային վարչությունից մեզ տեղեկացրին, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը 1.30-ի սահմաններում, այս պահին պարզաբանվում է, թե արդյոք հետապնդե՞լ են «Մերսեդեսի» վարորդին, թե՞ նա հարբած կամ ղեկին քնած է եղել:
Կարդացեք նաև
Դեպքի վայրում աշխատել է նաեւ ԱՊՊԱ-ն, որը հաշվել է նյութական վնասը, իսկ ոստիկանությունը դեռ ճշգրտումներ է անում:
Գործը քննվում է ոստիկանության նորաստեղծ Կումայրի բաժնում:
Մանրամասները՝ քիչ անց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ