Լրահոս
Օրվա լրահոսը

Շաբաթ կիրակի օրերին Վարդգես Գասպարուն հալածել են լոլիկներով ու ձվերով

Հուլիս 08,2013 12:04

Ուրբաթ օրը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տան դիմաց բողոքի ակցիայից հետո երկու օր շարունակ անհայտ երիտասարդներ ակտիվիստ Վարդգես Գասպարուն հալածել են լոլիկներով ու ձվերով:

Պարոն Գասպարին Aravot.am-ին պատմեց, որ շաբաթ օրը առավոտյան ժամը 11-ին մի քանի երիտասարդ, մոտենալով Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկում գտնվող իր բնակարանին, սկսել են լոլիկներով հարվածել իրենց բնակարանի պատուհաններին.«Երբ ես ու կինս դուրս եկանք, այդ երիտասարդները լոլիկները նետեցին արդեն մեր ուղղությամբ ու փախան»:

Այս դեպքից հետո պարոն Գասպարին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, ոստիկաններն էլ եկել ու նաեւ հարեւաններից են բացատրություն վերցրել. «Հարեւաններն ասել էին, որ շատ վրդովված են, որովհետեւ իրենց մանկահասակ երեխաները բակում խաղում են ու իրենք վախենում են իրենց երեխաների համար: Հարեւանների այս բողոքը ոստիկանների միջոցով հավանաբար հասել էր լոլիկ շպրտողներին: Արդեն հաջորդ օրը`կիրակի օրը, մինչեւ 25 տարեկան երիտասարդներ արդեն փողոցւմ լոլիկներով ու ձվերով հարվածեցին ինձ, երբ ես երեխայիս հետ գնացել էի խանութ գնումներ անելու: Երբ մոտեցա նրանց, փախան: Եւս մի հիմնավորում, որ սա ոստիկանության կազմակերպած գործն է»:

Կիրակի օրը պարոն Գասպարին կրկին հաղորդագրություն է ուղարկել ոստիկանությանը, ոստիկանները կրկին գնացել են իր տուն. «Բայց արդեն բացատրություն չտվեցի, ասացի, որ սա արդեն թատերական ներկաայացում է, ձեզանից մի խումբ գալիս լոլիկ է շպրտում, մյուս խումբը գալիս է բացատրություն վերցնում: Ասացի` գնացեք ձեր մեջ տեսեք` ով է գցողը: Ես նրանց խնդրեցի` գոնե իրենց շպրտած ձվերն ու լոլիկները տանեն, բայց չհամաձայնեցին»:

Վ. Գասպարին վաղն էլ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց է պիկետ նախատեսել. «Որովհետեւ, ի վերջո, ինքն է էս ամենի պատասխանատուն:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը ՀՀ Ոստիկանապետի տան դիմաց ` «Հերիք է լպստեք օլիգարխների կոշիկները» գրությամբ եւ ոստիկանապետի նկարով ակցիայի ժամանակ ոստիկանները Գասպարուն հարկադրաբար տարել էին Ոստիկանություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Տաթեւ Եսայանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. aragast says:

    Դե, եթե բոլորս նրա նման պայքարենք, ապա շատ բան կփոխվի դեպի լավը, բաց ավաղ, անտարբեր ենք։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031