Հուլիսի 7-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ադրբեջան․ միասնություն արյան վրա» ֆիլմի պրեմիերան: Ժապավենում ներկայացվում է Ադրբեջան պետությանը բռնակցված բնիկ ժողովուրդների պայքարը անկախության համար: Թալիշ, լեզգի, ավար, ցախուր, ուդի և այլ ժողովուրդների պատմական հայրենիքը վաղ թե ուշ վերադառնալու է իր օրինական տերերին, իսկ այժմ Ադրբեջանը փորձում է պահպանել թվացյալ միասնությունը: Միասնությունն արյան վրա:
Ֆիլմում ներկայացվում է ազգությամբ թալիշ Գիլալ Մամեդովի տխուր ճակատագիրն, ում Ադրբեջանի իշխանությունները շինծու մեղադրանքներով մեկուսացրեցին հասարակությունից այն բանից հետո, երբ նա տեղադրեց համացանցում հանրահայտ “Ты кто такой? Давай, до свидания” տեսանյութը:
«Արցախում Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարան»
Կարդացեք նաև
ծրագրի իրականացման կոմիտեի մամուլի կենտրոն