Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանության ֆենոմենը բանակում

Հուլիս 08,2013 11:10

Ստիպված եմ անդրադառնալու այս ծանր թեմային: Ինքնասպանությունը բանակում բավականին բարդ խնդիր է: Իրականում ԶԼՄ-ները խնդիրը ներկայացնում են սահմանափակ՝ բանակը ներկայացնելով որպես վատ, ոչ մարդկային միջավայր, որը հասցնում է ինքնասպանության՝ առանց խորանալու երևույթի մեջ: Ասեմ, որ բոլոր մեղքերի մեջ ինքնասպանությունը, բառիս իսկական իմաստով, մահացու մեղք է: Եթե մարդը որևէ այլ մեղք է գործում, մտածված կամ ոչ մտածված, ապա դեռ ժամանակ ունի քավելու մեղքերը ու դարձի գալու, անգամ եթե սպանություն է արել: Բայց ինքնասպանությունը մեղք է, որը ժամանակ չի թողնում մեղքերի թողության համար:

Նապոլեոն Առաջինն ինքը բարդ անձնավորություն էր: Նա մեկ անգամ չէ, որ կանգնած է եղել ինքնասպանության շեմին ու ապրել այդ դաժան փորձությունը: Նրան են պատկանում հետևյալ խոսքերը. «Զրկել իրեն կյանքից սիրո համար` խելագարություն է, ունեցվածքի կորստի համար՝ ցածր քայլ, իսկ պատվի ու վիրավորանքի համար՝ թուլություն: Զինվորը, որ ինքնակամ զրկում է իրեն կյանքից, ոչ մի բանով ավելի չէ այն դասալիքից, որը ինքնակամ լքում է պատերազմի դաշտը մարտից առաջ»:

Իսկ օրինակ Պետրոս Առաջինի կողմից ստորագրված հրամանի համաձայն` ինքնասպանություն գործած զինվորի դին դահիճը փաթաթում էր ու թաղում ոչ պատվաբեր մի վայրում` նախապես դին քարշ տալով բոլոր փողոցներով:

Մի քանի հետազոտողներ առանձնացնում են երկու պատճառ, որոնք Զինված ուժերում ծառայողներին հասցնում են ինքնասպանության: Դրանք երկուսն են՝ բանակային պայմաններին հարմարվողականության դժվարությունները և բարդ բարոյահոգեբանական միջավայրը որոշ բանակային կոլեկտիվներում: Այս երկու պատճառներն էլ իրական են ու կարող են մարդուն դրդել ինքնասպանության մտքի: Հետաքրքիր մի փաստարկ` 20-րդ դարի հոգեբանության հայտնի պրոֆեսորներից Սիկորսկին իր հետազոտություններում ապացուցեց, որ ինքնասպանության հիմքում մարդկային կոպիտ էգոիզմն է: Ինքնասպանությունը գործում է միայն սեփական ես-ի ենթագիտակցության մեջ, նա մտածում է միայն իր մասին, իր ապրումների ու անհաջողությունների մասին: Փորձեմ բացատրել: Այսպիսով, առաջին պատճառը ոչ թե дедовщина-ն է, այլ նորակոչիկի կոպիտ էգոիզմը: Դժվարությունները, բարդ բարոյահոգեբանական վիճակը, զինվորական հստակ կանոնակարգը, ծանրաբեռնվածությունը և այլն, այս ամենը միայն շատ ուժեղ և գործող սադրիչ պատճառներ են: Եթե մարդը հոգեպես միտված չէ կոպիտ էգոիզմի, ապա կյանքի բոլոր դժվարություններին նա կդիմակայի՝ պայթյուն չի լինի, և մարդը կմնա ողջ և անվնաս: Ուրեմն խիստ կարևոր է բանակում ինքնասպանությունների ֆենոմենի բացահայտման համար շեշտը դնել ոչ միայն նախնական, այլև սադրիչ պատճառների վրա: Սա արդեն լուրջ խնդիր է, կարծես նման մեդալի երկու կողմերին. երկուսն էլ հավասարաչափ կարևոր են ու արժեք ունեն:

Երբ յուրաքանչյուր մարդ հասկանա կյանքի իսկական արժեքը, աստվածային կյանքի նպատակը, ապա երբեք չի գործի նման մեղք: Միգուցե շա՞տ ենք հեռացել ճշմարիտ ուղուց…

Աղասի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ազատամարտիկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Հարգելի Աղաս,
    Կներես, բայց գրածդ ցինիզմ է: Գրածդ նման է հետևյալ սիտուացիային, մեկի տունը գող է մտնում, տան տիրոջն են բնում ու գողության համար մեղադրում: Կամ էլ ինչու հեռու գնանք վերջին Սյունիքի դեպքը. մարդուն սպանել են ու եղբորը վիրավորել , հիմա էլ ուզում են կամ արդեն մեղադրում են զոհվածին ու տուժածին:
    Իմ կարծիքով բանակում սպանությունները որպես ինքնասպանություն ներկայացնելը,գործը կոծկելու մեթոդ է:
    Հարգանքներով Դավիթ.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031