Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, մի խումբ քաղաքացիներ գետնանցումների պատերին բազմաթիվ լոզունգներ էին թողել, որոնք դեմ էին վարչախմբի քարոզած արժեքներին՝ «Թագավորը մեռել է, կեցցե՛ քաղաքացին», «Իրավունքը չեն նվիրում, այն նվաճո՛ւմ են», «Եղի՛ր իրատես, պահանջի՛ր անհնարը», «Ես իմ երկրի տերն եմ», «ԲՈՒՀ-ն ուսանողինն է»…
Ժամեր անց բոլոր լոզունգները ջնջվել են, ոչ թե կամայականորեն որոշ լոզունգներ որոշ վայրերից, այլ՝ բոլոր լոզունգները, և ակնհայտորեն ոչ թե մաքրության նպատակով, այլ՝ դրանք ժողովրդին հասու չդարձնելու:
Ի դեպ, հենց նույն լոզունգների կողքին մինչ այդ գոյություն ունեցող այլ բովանդակությամբ լոզունգներին և պատկերներին ձեռք չեն տվել:
Այսինքն այս նպատակային գործողությունները ուղղվել են միայն քաղաքացիական իրավունքներին վերաբերող կարգախոսների դեմ:
Կարդացեք նաև
Նման համակարգված գործելաոճը տեղիք է տալիս մտածել, որ այդ գործի հետևում կանգնած է վարչական ապարատը: Եվ նպատակը ո՛չ թե քաղաքի մաքրությունն է, այլ՝ նման մտածողության տարածման կանխումը:
Թեհմինե ԵՆՈՔՅԱՆ