Լրահոս
Օրվա լրահոսը

10-րդ «Ոսկե ծիրանը» այլ «համ» ուներ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հուլիս 08,2013 00:00

Հոբելյանական տասներորդ  «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որ բացվեց այսօր, իր շքեղությամբ ու կազմակերպվածությամբ, նաեւ հյուրերի ներկայացուցչական կազմով (Իշտվան Սաբո, Գոդֆրի Ռեջիո, Արտավազդ Փելեշյան, Մարգարեթ ֆոն Տրոտա, Ռոման Բալայան, Ալան Թերզյան եւ ալք) տարբերվում էր նախորդներից: Ամեն մանրուք մտածված էր:

Նախ Շարլ Ազնավուրի աստղի բացումը կայացավ շանսոնյեի անվան հրապարակում, ապա Ազգային օպերային թատրոնում՝ փառատոնի բուն բացումը, որին նախորդեց կարմիր գորգը:

Շարլ Ազնավուրը կատակեց, թե իրեն այնքան մեծարեցին ու մեծացրին, ամեն բան փոխվեց, բացի իր կարճ հասակից:

Միջոցառմանը ներկա էր նաեւ շախմատի օլիմպիական չեմպիոն Լեւոն Արոնյանը, ԱԺ պատգամավորներ, քաղաքական գործիչներ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն՝ ընտանիքով, «Ոսկե ծիրանի»  գլխավոր հովանավոր «Վիվա-Սել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Րալֆ Յիրիկյանը՝ տիկնոջ՝ Արմիկի հետ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր նախագահ, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը ներկայացրեց Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա»`փառատոնի բացման ֆիլմը, որտեղ նկարահանվել է նաեւ շանսոնյեն: Նաեւ ասաց, որ այդ ֆիլմի հերոսի ազգանունը՝ Սարոյան, փոխադրել է իր «Արարատ» ֆիլմի մեջ, որտեղ նույնպես Ազնավուրն է խաղում:

Ատոմ Էգոյանը հայտնեց, որ Շարլ Ազնավուրն աշխարհին ավելին է տվել, քան բոլորս կարծում ենք, եւ պատահական չէ, որ  հայկական մշակույթի հետ կապված շատ բաներ առնչվում են նրա անվան հետ:

«Ոսկե Ծիրանի» մեկնարկը տվեցին փառատոնի հիմնադիր տնօրեն, անվանի ռեժիսոր Հարություն Խաչատրյանն ու Րալֆ Յիրիկյանը: Վերջինս ասաց, որ այնքան է սիրում իր հայրենիքը, ու քանի որ փառատոնն էլ Հայաստանի այցեքարտն է, պատրաստ է միշտ կանգնել «Ոսկե ծիրանի» կողքին:

Ի թիվս այլոց,  «Ոսկե ծիրանին» իրենց կատարումներով շնորհավորեցին Հայաստանի երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, «Հովեր» երգչախումբը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, Ազգային օպերային թատրոնը՝ Ժակլին Սարխոշյանի ու Ռուբեն Մուրադյանի ելույթով:

Կինոյի տոնի մեկնարկը ստացվեց, ինչի արտահայտությունը  Շարլ Ազնավուրի եւ Ազատության հրապարակում ասեղ գցելու տեղ չլինելն էր:

PrevPhoto
NextPhoto

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութերը՝ ավելի ուշ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մի երկրում, որտեղ, բյուջեի 70%-ը գողացվում է, իսկ ժողովրդի կեսից ավելին պատրաստվում է
    արտագաղթի, ուրախանալ՝ ,, Ոսկե Ծիրան,,-ով, որտեղ չկա մի չնչին արտահայտություն այդ նասին,
    կարծում եմ գոնե,՝ անբարոյական է: Թերագնհատել կինոյի դերը, աններելի է, եթե իհարկե այն,՝ մեր
    Հայկական սերիալները չեն, որոնք անառակաբարո վարքից բացի, ուրիշ ոչինչ չեն պրոպագանդվում,
    որն էլ ունի իր պարզ բացատրությունը,՝ որ մեր երկրում արժեհամակարգը վերևից փոխվել է:

    • Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ says:

      Հարգելիներս, երեկ, հրաշալի օր անցկացրի, «Ոսկե ծիրանը» կինոմթնոլորտ է ստեղծում, այդքան անվանի կինոգործիչների՝ կինոյով հետաքրքրված ուսանողները ուրիշ որտե՞ղ կարող են տեսնել ու լսել: Կարծում եմ պետք է ուրախանալ, որ կա «Ոսկե ծիրանը» եւ ցանկանալ, որ նման այցեքարտային փառատոների թիվը աճի:
      Հարգանքով Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

  2. գոհար says:

    Ինչ լավ է ,վաղուց այսպիսի զգացում չէի ապրել

  3. գոհար says:

    Շարունակեմ.եթե կան անմակարդակ սերիալներ, կիսագրագետ իշխանավորնոր,պետք չէ? ուրախանալ նրանով ,որ ամեն ինչ դեռ կորած չէ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031