Լեհաստանի Պոզնան քաղաքում անցկացված ջրացատկի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ազատ Հարությունյանն այսօր 10 մետր աշտարակացատկում նախնական փուլը հաջող հաղթահարելով մտել է եզրափակիչ եւ պայքարն ավարտել է 4-րդ արդյունքով:
Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Եվրոպայի պատանիների առաջնությանը մասնակցած մեր երեք ջրացատկորդները՝ Ազատ եւ Վլադիմիր Հարությունյան երկվորյակ եղբայրները, Լեւ Սարգսյանը մարզիչ Հրաչյա Չանդիրյանի հետ միասին Պոզնանից ուսումնամարզական հավաքի են մեկնելու Պենզա, որտեղ է գտնվում մարզաձեւի Եվրոպայի խոշորագույն կենտրոններից մեկը, այնտեղից էլ Բարսելոնա՝ հուլիսի 18-ից 28-ը կայանալիք աշխարհի առաջնություն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ապրի Հրաչը, նա շատ լավ արդյունքների կհասնի, եթե մեր վերադաս այրերը գոնե մի փոքր նեցուկ կանգնեն: