Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Տեր- Թադեւոսյան. Անհասկանալի եւ անընդունելի է Ադրբեջանին զենք վաճառելու քայլը

Հուլիս 06,2013 22:34

ԳԱԼԱ հեռուստաընկերության հետ զրույցում Արցախյան հերոսամարտի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանն ասել է, որ անհասկանալի եւ անընդունելի է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու քայլը:

Տեր-Թադեւոսյանը նշում է, որ կան պաշտպանողական եւ հարձակողական նպատակներով կիրառվող զինատեսակներ: Եթե Ռուսաստանը Ադրբեջանին վաճառեր պաշտպանողական տեսակի զինամթերք, ապա դա դեռ ինչ-որ տեղ կարելի կլիներ հասկանալ: Սակայն «Սմերչ» տեսակի զինամթերքը, որով հնարավոր է ոչնչացնել հսկայական տարածքներ, Տեր-Թադեոսյանի կարծիքով, անկարելի էր վաճառել: Արցախյան հերոսամարտի հերոսն ասում է, որ եթե խոսենք այն մասին, որ դա բիզնես է, ե որ Ռուսաստանն էլ տնտեսական շահեր է հետապնդում, ապա նա չպիտի մոռանար, որ Լեռնային Ղարաբաղում հիմա գրեթե պատերազմական իրավիճակ է: Տեր-Թադեոսյանին զարմացնում է հատկապես զինամթերքից ե դրա վտանգավորությունից քաջատեղյակ մարդկանց հանգստությունը:

«Երբ քաղաքական գործիչները ասում են, որ այդ զինատեսակները վտանգավոր չեն, ես դեռ ինչ-որ տեղ գուցե հասկանամ, բայց երբ այդպիսի կարծիք են հայտնում նաև ռազմական փորձագետները, դա արդեն ինձ իսկապես զարմացնում է: Հավանաբար դա հենց մեր թուլությունն է: Այնպիսի տպավորություն է` կարծես թե դրական գործ է կատարվել»,- զարմանք է արտահայտում նա:

Անդրադառնալով Բորդյուժայի այն կարծիքին, որ Ադրբեջանին զենք վաճառելու մեջ վտանգավոր բան չկա, Տեր-Թադեոսյանը ասում է. «Ի՞նչ է, Ռուսաստանը զենք է վաճառել Ադրբեջանին, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի համերա՞շխ դառնան, ավելի ընկերակա՞ն: Միմյանց զենք տալը երբեք էլ խաղաղություն պահպանելու նպատակ չի հետապնդել, այլ հանգեցրել է ավելի լարված հարաբերությունների, ինչպե՞ս հնարավոր է երկու մարդիկ զենք ունենան ու խաղաղ ապրեն. եթե զենք կա, ապա այն անպայման մի օր կկրակի: Շատ բարդ իրավիճակ է, ուստի ես խիստ բացասական գնահատական եմ տալիս այս ամենին»:

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentcchi says:

    Հիմար լինել կարելի է, բայց հիմար և միաժամանակ պնդաճակատ դա անտանելի է:
    ՌԴ-ը կարողա առաջին անգամ է մեզ դավաճանում, մի քիչ կարելի է պատմությունը լավ ուսումնասիրել:
    Քիչա մնում ՀՀ ՊՆ և ԱԳՆ-ը մեզ համոզի, որ չնայած մենք դրա մասին վաղուց գիտեինք, բայց ոչ թե քայլեր չենք ձեռնարկել, այլ նաև խրախուսել եք ՌԴ-ին զենքը վաճառի ադրբեջանին քանի որ դա մեզ օգուտ է: Հո իշխանություն չունենք, լրիվ մանկապարտեզ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031