Տասնմեկ ամիս առաջ Հովիկն իր կնոջ, ծնողների եւ երկու դստրերի հետ Հալեպից գալով Երեւան՝ արդեն հասցրել է կոշիկի խանութ բացել, պատմում է «BBC»-ի լրագրողը՝ Սիրիահայ գործարար Հովիկ Բաղդասարյանի մասին:
Լրագրողը Հովիկին հարցրել է, թե որտեղի՞ց է նա գումար հայթայթել խանութը բացելու համար, արդյոք Սիրիայից է բերել հետը. «Հովիկը կոշիկ էր արտադրում Հալեպում: Թեպետ Հալեպի լարված հակամարտությանը, մինչեւ հիմա կոշիկները արտահանվում են Սիրիայից», – բացատրում է լրագրողը:
«Կյանքը շատ էր դժվարացել Հալեպում», – պատմում է Հովիկը, -«Իմ խանութների հաճախորդների 90%-ը միջին խավի մահմեդականներ էին: Իմ աշխատողների կեսը մահմեդական տղաներ էին, մյուս կեսը՝ քրիստոնյա աղջիկներ: Ոչ մի խնդիր չկար: Ու մի օր, երկար մորուքով մարդիկ եկան ու մարդկանց ասացին, որ հեռանան: Նրանք հաճախորդներին ասացին, որ գնան մահմեդական խանութպաններից առեւտուր անեն», – Այդ ժամանակ էր, որ նա իր հոր հետ որոշեց մեկնել այլ երկիր, ասում է լրագրողը:
«Այստեղի հայերը շատ լավն են», – ասում է Հովիկը, -«Բայց քիչ են ժպտում, նրանք չգիտեն, ինչպես շնորհակալ լինել մարդկանցից: Նրանց մեջ դեռ մնացել է սովետական վարքագիծը»:
Կարդացեք նաև
Ընտանիքը սկզբում ուզում էր Փարիզ գնալ, սակայն համարելով, որ այնտեղ վտանգավոր է, որոշեցին Հայաստան գալ. «Այստեղ խաղաղ է: Մարդիկ լավն են», – ասում է Հովիկը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ