2013 թ հունիսի 25-ից 30-ը Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամներ Լեւոն Գալստյանը, Եղիա Ներսեսյանը, Սյուզի Պետրոսյանը գտնվում էին Սյունիքի մարզում՝ փաստագրելու մարզում առկա հանքերի ու պոչամբարների ընթացիկ վիճակը և բնապահպանական խնդիրները:
ՀԲՃ տարածած հաղորդագրության համաձայն, դրանց թվում նախատեսված էր նաեւ այց Գեղի գետի վերին հոսանքներում շահագործվող Հանքասարի հանքավայր: Հունիսի 26-ին երեկոյան ժամը վեցից հետո բնապահպանները հասնում են հանքավայրի տարածք եւ ականատես լինում վթարային վիճակի: Տվյալ հանքը շահագործում է «Լեռ-էքս» ՍՊԸ-ն, որի հարստացուցիչ ֆաբրիկան գտնվում է լեռան կատարին, իսկ ձորի մեջ գործում է պոչամբար, որը ըստ բնապահպանների, կառուցված է սխալ եւ գործում է խախտումներով: Ըստ պոչամբարի պահակների խոսքերի, հունիսի 25-ի երեկոյան, հանքի պոչամբարի տարածքում վթար է տեղի ունեցել. պոչամբարի կողքով անցնող խողովակը, որի միջով հոսում է լեռնային գետը, պայթել է:
Բնապահպանների տեսախցիկը փաստագրում է աղետալի մի վիճակ…Առավել մանրամասն` հուլիսի 9-ին: