Մոլդովայի կոմունիստների կուսակցությունը դեմ է հանդես եկել խորհրդարանական նիստերն անցկացվող Հանրապետության պալատում «Արեւելյան գործընկերության» պետությունների ղեկավարների գագաթնաժողովն անցկացնելուն, գրում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
Մոլդովական «Publika TV» հեռուստաընկերության փոխանցմամբ, կոմունիստները դեմ են արտահայտվել, քանի որ դրա պատճառով չի կայանա օրենսդիր մարմնի նախատեսված նիստը:
Կոմունիստ պատգամավոր Յուրի Մունտյանը հայտնել է, որ շենքը, որտեղ անցկացվում են խորհրդարանի նիստերը, «որոշել են օգտագործել մասնավոր խնջույքների համար»:
«Գաղափար անգամ չունեմ, ովքեր են այդ անհաջողակները, որոնք պետք է գան այստեղ, բայց մենք պահպանում ենք նիստին գալու մեր իրավունքը: Ու առավոտից այստեղ կլինենք», – ասել է Մունտյանը:
Կարդացեք նաև
«Ռեգնում»-ը գրում է, որ հուլիսի 11-ին, Քիշնեւում կանցկացվի «Արեւելյան գործընկերության» երկրների ղեկավարների գագաթաժողովը: Միջոցառմանը մտադիր են մասնակցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Չեմ հասկանում էս հարթաուղեղը ինչ մի կարևոր անձ է, որ սրա կարծիքը ներկայացնում եք: