Քենիայի Նիերի քաղաքում Արթուր եղբայրների գործով դատական լսումների ժամանակ Օթայա քաղաքի պատգամավոր Մարի Վամբուին ուրբաթ օրը դատարանում խոստովանել է, որ նա ճանաչել է Արթուր եղբայրներին, բայց որպես իր աղջկա ընկերներ, գրում է «Ստանդարտ մեդիա» լրատվականը:
«Ես ճանաչում եմ հայ եղբայրներին, քանի որ նրանք իմ դստեր ընկերներն են», – ասել է նա:
Ավելի վաղ դատարանը Վամբուին ընդգրկել էր այն մարդկանց ցուցակի մեջ, որոնք պետք է վկայություն տան, թե Արթուր եղբայրների Քենիա ժամանելու հետ կապված ինչ դեր են ունեցել:
Հայ «եղբայրները»՝ Արթուր Սարգսյանն ու Արթուր Մարգարյանը, Քենիայում կասկածվում են մի շարք հանցագործությունների մեջ: Ավելի ուշ նրանք հայտնվել էին Մալդիվներում, որտեղից եւս արտաքսվել էին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ