Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլդովայի օմբուդսմենը ցավում է

Հուլիս 06,2013 18:29

Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել
Մոլդովայի Օմբուդսմեն Անատոլի Մունթեանուի հետ, ով համակարգում է Մոլդովայի
Խորհրհդարանական փաստաբանների աշխատանքը: ՄԻՊ աշխատակազմը տեղեկացնում է, որ հեռախոսազրույցից ժամեր անց Հայաստանի Օմբուդսմենը ստացել է ուղերձ:

«Հարգելի պարոն Կարեն Անդրեասյան,

Հայտնում եմ իմ ափսոսանքը վերջերս Հայաստանի Հանրապետության Խորհրդարանում ՀՀ
Սահմանադրական դատարանի կողմից կազմակերպված «Իրավունքի գերակայության
եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ
անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ տեղի ունեցած
միջադեպի վերաբերյալ:

Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունը, իհարկե, չի
արտացոլում Մոլդովայի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության
ազգային ինստիտուտի դիրքորոշումը նման նուրբ հարցի շուրջ:

Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնը, ինչպես նաեւ այլ պետությունների
օմբուդսմենների հաստատությունները ապաքաղաքականացված են եւ նրանց
գործողությունները բացառապես կենտրոնացած են մարդու իրավունքների պահպանման
դիտարկման ուղղությամբ:

Մոլդոլվայի եւ Հայաստանի օմբուդսմենների գրասենյակները պահպանել են մշտապես
կայուն համագործակցության եւ փոխադարձ աջակցության հարաբերություններ, եւ
Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունները չպետք է
երկու հաստատությունների միջև գժտության պատճառ հանդիսանան:
Հուսով եմ, որ այն ինչ պատահեց Երևանում՝ չի ազդի Մոլդովայի Հանրապտեության ե
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանության ազգային
հաստատույթունների ավանդական հարգանքի և արդյունավետ համագործակցային
հարաբերությունների վրա:

Օգտագործելով այս հնարավորությունը՝ ցանկանում եմ
վերահաստատել, որ այս երկու պետություններում մարդու իրավունքների խթանում և
պաշտպանություն իրականացնելու նպատակով օմբուդսմենի հաստատությունը բաց է
համագործակցության համար:

Անատոլի Մունթեանու
Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն, Խորհրդարանական փաստաբան»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031