Քոբայրի Սուրբ Գեւորգ եկեղեցիի վերականգնողական աշխատանքներին մասնակցող երեք իտալացի մասնագետները՝ բոլորն էլ կանայք, ասել են, թե իրենք տեղյակ են, որ այն վրացական եկեղեցի է, գրում է «Բլագովեստ»-ը՝ հղում անելով վրացական «Ինտերպրեսնյուս» լրատվական գործակալությանը:
Ըստ լրատվականի, այդ մասին նրանք ասել են Լոռու մարզ ժամանած վրացի պատմաբան Մտվարիսա Թարխնիշվիլիին: Իտալացիները վերականգնում են եկեղեցու որմնանկարները: Նրանք նաեւ պատմել են, որ Հայաստան են եկել Երեւանի պետական համալսարանի հրավերով:
Հայ մասնագետները փաստարկներ են բերում, որ եկեղեցին հայ-քաղկեդոնական է: 11-րդ դարի եկեղեցու վերականգնողական աշխատանքները նոր են սկսվել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ