Սկոպյեում (Մակեդոնիա) պայքարն են սկսել ազատ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցները:
Այսօր՝ մեկնարկային օրը, Հայաստանի հավաքականից մրցագորգ մտած չորս ըմբիշներից երեքը՝ Գոռ Թորոսյանը՝ 60 կգ քաշային կարգ, Գեւորգ Համբարձումյանը՝ 74 կգ եւ Վիկտոր Կազիշվիլին՝ 96 կգ, երեկոյան մրցահերթում պայքարելու են բրոնզե մեդալների համար:
Մեր չորրորդ ըմբիշը՝ 50 կգ քաշային կարգում հանդես եկող Խորեն Թեմուրյանը, դուրս է մնացել պայքարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ