Թեթեւագույն քաշային կարգում երեք վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն, գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Սյուզի Կենտիկյանն այսօր ուշ երեկոյան ռեվանշ մրցամարտում կրկին հանդիպելու է ծագումով մեքսիկացի Կարինա Մորենոյի հետ, որը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո:
Մարտը կայանալու է Դորտմունդ քաղաքի «Westfalenhall»-ում:
«Մարդասպան թագուհի» Սյուզին անցած տարվա դեկտեմբերին կողային մրցավարների որոշմամբ 1:2 հաշվով պարտվել էր մրցակցին, որից հետո մենամարտի կազմակերպիչ Ֆելիքս Շտուրմը բողոքարկել էր արդյունքը՝ պահանջելով կամ չեղյալ համարել արդյունքը, կամ ռեվանշ մրցամարտ նշանակել:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ