Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստեփանավանի նախկին քաղաքապետի ռեստորանի պատահարի հարցը կքննի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը

Հուլիս 06,2013 17:01

Լոռու մարզի «Դրախտ»  ռեստորանային համալիրում այս տարվա փետրվարի 21-ին, «մոնոքսիդ» տեսակի գազի թունավորումից 4 մարդու մահվան գործով նախաքննությունն ավարտվել է:

NEWS.am-ը տեղեկացնում է, որ գործի դատաքննությունը կլինի Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Գործի նյութերի համաձայն՝ 63-ամյա Սամվել Թ.-ին մեղադրանք է առաջադրվել, որ նա  աշխատելով «Օշին» ՍՊԸ-ում որպես գործադիր տնօրեն եւ հիշյալ ընկերությանը պատկանող Լոռիի մարզի Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ»  ռեստորանային համալիրում զբաղվելով հանրային սննդի սպասարկմամբ` մատուցել է սպառողների կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ, որն անզգուշությամբ առաջացրել է 4 անձանց մահ:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 279  հոդվածի  3-րդ մասի հատկանիշներով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, որը անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ): Այս հոդվածը նախատեսում է պատիժ  տուգանքով` նվազագույն աշխատավարձի 300-500-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:

Իրեղեն ապացույց  է ճանաչվել  շինության գազաֆիկացման կատարողական տեխնիկական փաստաթղթերի փաթեթը, «Օշին» ՍՊԸ-ի կանոնադրությունը եւ կանոնագիրքը` 2 փաթեթում` կնիքված վիճակում:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված անձինք մահացել են փետրվարի 21-ին, ժամը 01.00-ից 10.30-ն ընկած ժամանակահատվածում, «մոնոքսիդ» տեսակի գազի թունավորումից:  «Դրախտ» ռեստորանը պատկանում է Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին (մականունը՝ «Քոթո»), ում եղբայրը ներկայիս քաղաքապետն է:

Մի քանի տարի առաջ քաղաքապետն իր օբյեկտում հրազեն էր օգտագործել, որի հետեւանքով երկու հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Հրազենը Ստեփանավանի քաղաքապետին էր նվիրել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031