Լրահոս
Օրվա լրահոսը

Աշնանը կունենանք օրենք Հանրային խորհրդի մասին (լուսանկարներ)

Հուլիս 06,2013 16:49

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ:

 

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ քննարկման է ներկայացվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ պետական մշակութային քաղաքականության հիմնախնդիրներից ու Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգից մինչեւ Երեան քաղաքի պատմամշակութային շինությունների ժառանգության պահպանման հիմնախնդիրներ ե հեռահաղորդակցության ոլորտի արդիականացմանն ուղղված առաջարկություններ:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ներկայացված հարցերն ու դրանց վերաբերյալ նախապատրաստած փաստաթղթերը Հանրային խորհուրդը մինչ այս քննարկել է եւ կշարունակի քննարկել համապատասխան գերատեսչությունների հետ՝ փորձելով բարձրացված հիմնահարցերին արդյունավետ լուծումներ գտնելու նպատակադրմամբ օգտակար լինել այդ գերատեսչություններին: Սերժ Սարգսյանը նշել է, որ իր հետ նման հանդիպումների, խորհրդակցությունների ժամանակ հանրությանը հետաքրքրող հարցերի բարձրացումը, ամենևին չի նշանակում, որ Հանրային խորհուրդն ավարտել է իր գործը եւ ներկայացված հարցն արդեն Նախագահի խնդիրն է. «Եթե հարցը վերաբերեր մեր արտաքին քաղաքականությանը կամ մեր ազգային անվտանգությանը, ապա ես կարող էի այդպես կարծել, բայց մնացած բոլոր դեպքերում ենթադրվում է, որ դուք շարունակելու եք նույն եռանդով այս հարցերն առաջ մղել եւ ջանքեր գործադրել, որպեսզի պետական կառույցների հետ միասին, իրոք, գտնեք մեր պետության և հասարակության համար ընդունելի լուծումներ»,- հանդիպման սկզբում Հանրային խորհրդի անդամներին ասել է Նախագահը:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադարձել է արդեն չորս տարի գործունեություն ծավալող խորհրդի անցած ճանապարհին, ստեղծումից անմիջապես հետո այդ կառույցի նկատմամբ թերահավատ մոտեցումներին, հնչած քննադատություններին եւ արդեն որոշակի աշխատանք կատարելուց հետո, հասարակական դրական ընկալումներին ու խորհրդի ձեռքբերումներին, ընթացիկ խնդիրներին, ինչպես նաեւ ապագայի վերաբերյալ պատկերացումներին: «Աշնանն ավարտելով մեր աշխատանքը՝ մենք հասարակությանը ե Նախագահին կներկայացնենք չորս տարվա մեր ամբողջ գործունեության արդյունքները եւ հուսով եմ, արդեն աշնանը կունենանք օրենք Հանրային խորհրդի մասին, համենայնդեպս, նախագիծն աշնան սկզբին կներկայացվի Ազգային ժողով», -ասել է Հանրային խորհրդի նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանի կարծիքով ես Հանրային խորհուրդը բավականաչափ դժվարին ճանապարհ է անցել՝ ստեղծման պահից սկսած սուր քննադատությունների ենթարկվել: «Ինչպես ասում են՝ որևէ լավ գործ առանց պարսավանքի չի մնում: Մենք պետք է սովորենք այս պայմաններում աշխատել: Ես կարծում եմ, որ մենք անցել ենք ճանապարհի այն հատվածը, որ պետք է անցնեինք միասին ե, իրոք, աշնանը ես արդեն պատրաստ եմ լինելու Ձեր նշած օրենքի նախագիծը քննարկելու»,- ասել Է Սերժ Սարգսյանը:

 

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Աշնանը կհնձեք այն, ինչը որ գարնանը՝ ցանել եք:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031