Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պավել Սարգսյան. ՀՀ պետական դրոշի գույները հստակեցված չեն

Հուլիս 06,2013 16:08

«Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց,  որ մեր` ՀՀ պետական դրոշի գույները հստակեցված չեն: «Շատ տեղերում շատ ժամանակ պատշաճ ներկայացված չէ մեր պետական դրոշը, այսինքն տարբեր երանգներով են, հստակ չափորոշիչներ եւ քաղաքականություն այս դաշտում մեզ մոտ չկա: Մենք ոչ պաշտոնապես, բայց հստակ երանգներով ունենք դրոշի օրինակ»,-ասաց նա:

Ինչպես հայտնեց, իրենք ստեղծել են պետական եւ ազգային խորհրդանիշների խորհուրդ, որտեղ ներգրավված են 21 մասնագետ, որոնք զբաղվում են խորհրդանշների հետ կապված հարցերով: «Օրինակ նույն դրոշի հետ կապված, ունենք զինանշանի հետ կապված թերություններ, որոնց համար առաջարկություններ են արվել, էսքիզներ, ինչպես նաեւ օրհներգի հետ կապված քննարկումներ են ընթանում»:

Նրա խոսքով` «Մենք»-ը Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ հիմնել է պետական դրոշի եւ զինանշանի ստանդարտներ` գույների, դրոշի չափսերի, կարի, ձեւի, կտորի:

«Իհարկե ստանդարտն ինքն որպես այդպիսին առանց իրավական փաստաթղթի չի կարող պարտադիր պայման լինել: Մենք ներկայումս նույնպես նախաձեռնել ենք, որ այս օրենքին կից եւ պարտադիր պայման դառնա: Հանրային խորհրդում դրական եզրակացություն ենք ստացել եւ համապատասխան խորհրդի ձեւավորումը կարծում եմ շուտով կլինի»,-նշեց «Մենք»  հիմնադրամի տնօրենը:

Նրա խոսքով` իրենց ստեղծած երանգներով դեռեւս դրոշ չկա: Իսկ գույնները հստակեցրել է 21 անձանցից կազմված խումբը, որոնց մեջ կան տարբեր մասնագետներ`  նկարիչներ, հոգեբաններ, ազգագրագետներ, դիզայներներ, պատմաբաններ:  Նրանց ընդհանուր քննարկման արդյունքում է որոշումը կայացվել. «Դրոշի գույները` կարմիր, կապուտ, նարնջագույն,  ունեն հազար երանգներ: Եթե հեռվից մեր դրոշը նայում ենք, նարնջագույնը, եթե մի քիչ էլ կամիրին մոտ լինի, ապա ստացվում է կարմիր, կապուտ, կարմիր: Բացի սա եթե հիմա նայենք քաղաքապետարանի, կենտրոնական բանկի եւ դատախազության շենքերի դրոշներին, դրանք ունեն տարբեր գույներ: Միգուցե համաչափությունը պահված է, բայց գույները տարբեր են: Հիմա մենք ուզում ենք այս ստանդարտը կցել օրենքին»,-ասաց Պավել Սարգսյանը:

Հիմնադրամը ստեղծվելէ 2010 թվականին եւ զբաղվում է մեր պետական եւ ազգային խորհրդանիշների հանրահռչակման ծրագրերով:

 

Ռուբինա ՍԱՖԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031