Լրահոս
Օրվա լրահոսը

Մոլդովացի կնոջը սպանելու մտադրություն չկա

Հուլիս 06,2013 15:30

 

Այսօր կեօրին «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաժողովի հյուրերը Անի հյուրանոցից մեկնել են օդանավակայան:

Ըստ առկա տեղեկատվության, Մոլդովայի Հանրապետության խորհրդարանական փաստաբան Տիկին Աուրելիա Գրիգորիուն դուրս չի եկել սենյակից եւ խմբի հետ չի մեկնել: Նրա համար հերթապահ մեքենա է թողնվել հյուրանոցի մոտ, որ երբ էլ ուզի դուրս գալ, ուղեկցեն օդանավակայան, որտեղ պատրաստ են եղել ցանկացած չվերթով ուղարկել:

Սակայն… Սակայն Անի հյուրանոց է եկել մի անձ, ով ներկայացել է որպես Հայաստանում Ռումինիայի դեսպանատան աշխատող, ասել, որ տիկին Աուրելիա Գրիգորիուն Ռումինիայի քաղաքացի է, եւ ես նրան պետք է` ուղեկցեմ: Հյուրանոցի աշխատողներն ընդառաջել են նրան: Այս է իրողությունը:

Աուրելիա Գրիգորիուն ՀՀ Ազգային ժողովում «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը հանդես եկել հակահայկական ելույթով: Նա Հայաստանն անվանել է «ագրեսոր երկիր», նշելով, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն», «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլեւս միջազգայնորեն ճանաչված փաստ է»։

Հետո Աուրելիա Գրիգորիուն աղմուկ է բարձրացրել, թե իրեն ուզում են սպանել:

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031