Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալեքսանդրապոլի ճարտարապետությունից մինչեւ Օխուի ավետարան

Հուլիս 06,2013 15:18

Այսօր` հուլիսի 6-ին «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ «Միջնադարյան հայ արվեստը» թեմայով գիտաժողով: Գիտաժողովին մասնակցում են ԵՊՀ արվեստաբանության, հնագիտության բաժինների մագիստրոսները, ասպիրանտները եւ հայցորդները:Կազմակերպական հանձնաժողովի անդամներն են Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գեւորգ Տեր-Վարդանյանը, ԵՊՀ դասախոս Զարուհի Հակոբյանը, Մայր աթոռի գանձատան եւ արխիվի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, Մատենադարանի ձեռագրատան ավանդապահ, ԵՊՀ դասախոս Դավիթ Ղազարյանը:

ԵՊՀ արվեստաբանության մագիստրոս Լիլիթ Կարապետյան ներկայացնում է Էջմիածնի Մայր տաճարի եւ Դարաշամբի Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցու թմբուկների արտաքին հարդարանքի զուգահեռները: Իր աշխատանքի մեջ ներկայացնելով  վերը նշված եղեկեցիների պատմությունը, Լիլիթ Կարապետյանը համեմատեց երկու եկեղեցիների թմբուկները:

Արվեստաբան Մարինե Հովհաննիսյանը ներկայացրեց. «19-րդ դարի Ալեքսանդրապոլի ճարտարապետական ժառանգությունը. Տղլյանների տունը» թեման եւ ասաց, որ Տղլյանների տունը կազմված է 6 զարդանաքանդակից:

Հանձնաժողովի անդամ Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն ասում է, որ երիտասարդներրին այս գիտաժողովը կտա նախ փորձառություն, կօգնի որպեսզի իրենք ձեւավորեն իրենց սեփական կարծիքը. «Բայց այս առումով ավելի զգույշ պետք է լինեն, որպեսզի չկրկնեն գիտության մեջ թույլ տված սխալները»: Նաեւ նկատեց, որ զեկույցները ունեն բավական ուսումնասիրության կողմեր, որպեսզի ավելի աբողջական, ավելի հիմնավոր լինեն:

Մատենադարանի արվեստաբանության ասպիրանտ Օվսաննա Քեշիշյանի զեկույցը պատմում է Օխուի ավետարանի պատմությունը: Ոչ մի տեղ չի պահպանվել, թե ով է այն նկարազարդել: Օվսաննա պատմում է, որ Ավետարանը բազմաթիվ փորձությունների է ենթարկվել, բայց ոչ մի վնաս չի կրել: Նա ներկայացրեց 30 –ից ավելի մանրանկար:

 Մանրանկարչության մասին նաեւ  խոսեց ԵՊՀ արվեստաբանության մագիստրոս Աննա Խաչատրյանը: Նա զեկուցեց  «Տիրամոր կերպարի առնչությունները Մոմիկի մանրանկարչության եւ բյուզանդական գեղանկարչության մեջ» թեման: Մոմիկը անդրադարձել է Տիրամոր կերպարին, իր գրեթե բոլոր մանրանկարներում:

Տարբեր երկրներում կինը եղել է պաշտամունքի առարկա, տվյալ երկրի խորհրդանիշը, իսկ Հայաստանում նաեւ օջախի պահապանն է : ԵՊՀ արվեստաբանության հայցորդ Վիկտորյա Վասիլյանի զեկույցը պատմում էր Մոր եւ մանկան պատկերագրությունը Հին Հայաստանում (մ.թ.ա. 3-րդ- մ.թ, 6-րդ դարեր):

Զեկույցներից յուրաքանչյուրը յուրովի էր , ամեն մեկը մի պատմություն` իր միջնադարյան անցյալով: Մասնակիցները թվով 13-ն էին: Գիտաժողովը անցավ քննարկումների արդյունքում, հարց ու պատասխանի միջոցով: ԵՊՀ դասախոս Զարուհի Հակոբյանը հորդորում է, որ նման գիտաժողոները շարունակելի լինեն:

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031