Մի քանի օր առաջ Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղում ամուսինը խանդի պատճառով 2 անգամ ծեծել է կնոջը: Վերջինս ծեծին չդիմանալով ՝իրեն ցած է նետել տան երկրորդ հարկից՝ ստանալով վնասվածքներ: Իրավապահ մարմիններից տեղեկացանք, որ կնոջ ստացած վնասվածքների չափը ճշտելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ