Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լույս է տեսել տեսել «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. Իրականության պարադիգմաները եւ մարտահրավերները» գիրքը

Հուլիս 06,2013 14:40

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր  Գագիկ Հարությունյանի նախաձեռնությամբ  Երեւանում անգլերեն լեզվով, Երկու հազար տպաքանակով, լույս է տեսել «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. Իրականության պարադիգմաները եւ մարտահրավերները» գիրքը:

ՀՀ ՍԴ-ն տեղեկացնում է, որ գիրքը բացառիկ է նաեւ այն իմաստով, որ ընդգրկում է համաշխարհային ճանաչում ունեցած սահմանադրագետների` չափազանց հրատապ հարցադրումներ ու վերլուծություններ ներկայացնող հոդվածներ:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում անցկացվող Երեւանյան համաեվրոպական խորհրդաժողովի վերջին օրը` հուլիսի 5-ին,  Հայաստանի Ազգային պատկերասրահի Միջնադարի սրահում կայացել է գրքի շնորհանդեսը` աշխարհի տարբեր երկրներից համաժողովի` ութսունից ավել պատվիրակների ներկայությամբ:

Գագիկ Հարությունյանը կարեւորել է գրքի ստեղծման անհրաժեշտությունը,    ներկայացրել  15 երկրներից ներգրավված 23 համահեղինակներին, ովքեր համաշխարհային իրավական մտքի երախտավորներ են,  արժեւորել նրանց մեծ  ներդումը: Գրքի 1000  կուղարկվի մոտ 100 երկրների գրադարաններ ու իրավական կենտրոններ:

PrevPhoto
NextPhoto

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031