1957 թվականի հուլիսի 6-ին` ուղիղ 46 տարի առաջ, Միացյալ թագավորության Լիվերպուլ քաղաքից ոչ հեռու գտնվող Վուլթոն ավանում ուրախ փառատոնի ժամանակ առաջին անգամ հանդիպել են 17-ամյա Ջոն Լենոնն ու 15-ամյա Փոլ Մաքքարթնին: Ոչ շատ անց նրանք արդեն սկսել են երգեր գրել: Հետո նրանց են միացել կիթառահար Ջորջ Հարիսոնն ու հարվածային գործիքահար Ռինգո Սթարը: Չորս տղա հիմնել են «The Beatles» («Բզեզներ») խումբն ու գրավել ողջ աշխարհը:
1970 թվականին թողարկվել է խմբի վերջին «Թող այդպես լինի» (Let It Be) ալբոմն ու խումբը լուծարվել է: