Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իմ անհանգստությունը ես փոխանցել եմ ոլորտի պատասխանատուներին

Հուլիս 06,2013 12:24

Հայաստանը, որպես աշխարհի մաս կազմող երկիր, հեռահաղորդակցության ոլորտում եւ դրական, եւ բացասական կողմեր ունի: Բացասական կողմերից մեկն այն է, որ մենք մինչ օրս անցում չենք կատարել հեռուստատեսային թվային համակարգի, «Հրապարակի» հետ զրույցում ասել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա է, մասնագիտությամբ՝ տնտեսագետ Վալտեր Մարությանը:

Ըստ նրա, «Արդեն 2 տարի է մնացել, որ աշխարհում ավարտվի թվային սիստեմին անցումը: Մենք դեռ լուրջ անելիքներ ունենք: Հիմնականում երկրներն անցում են կատարել այդ համակարգին կամ արդեն ավարտում են գործընթացը, իսկ մեր երկրում դեռ չեն ավարտվել կազմակերպչական աշխատանքները: Ես, բնականաբար, որպես ոլորտի մասնագետ, շատ մտահոգված եմ, որ Հայաստանը հասցնի: Հակառակ դեպքում մենք երկու տարի անց այս ժամանակահատվածում կարող ենք հեռուստատեսության բնագավառում ականատես լինել կատաստրոֆիկ վիճակի: Ընդհուպ՝ ժողովուրդը կարող է այլեւս չօգտվել թվային սիստեմից, քանի որ հարեւան երկրները, որոնք անցում են կատարել թվային սիստեմի, փակեն հաճախականությունները, եւ մենք այլեւս չկարողանանք անալոգային հաճախականություններով հաղորդումներ կազմակերպել մեր հանրապետությունում: Իմ անհանգստությունը ես փոխանցել եմ ոլորտի պատասխանատուներին, ինչպես նաեւ նախագահն է շատ մտահոգված, եւ երկար քննարկել ենք այս հարցն ու դրա լուծումները»:

 

Հոդվածն ամբողջությամբ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031