Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն սահմանադրական փոփոխությունների ճանապարհով

Հուլիս 06,2013 12:07

Սահմանադրական փոփոխությունների հարցը վաղուց իշխանության օրակարգում է: Հիշեցնենք, որ հնարավոր սահմանադրական փոփոխությունների մասին խոսակցություններն ակտիվացան 2013 թվականի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, երբ դեռևս հայտնի չէր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցելո՞ւ է ընտրություններին, թե՞ ոչ:

Այս առիթով 168.am-ը գրում է, որ այն ժամանակ խոսվում էր, որ իշխանությունը մտածում է սահմանադրական փոփոխությունների արդյունքում փոխվարչապետի պաշտոններն ավելացնելու ու դրանցից մեկը ԲՀԿ-ին տալու հարցի շուրջ: Թե ինչի՞ արդյունքում դա տեղի չունեցավ, այսօր արդեն էական չէ: Կարեւորն այն է, որ իշխանությունը՝ գուցե դեռևս շատ նեղ շրջանակում, սակայն քննարկում է նոր սահմանադրության հնարավորությունը: Դժվար չէ կռահել, որ թիվ մեկ խնդիրը կապված է գործող իշխանության ապագայի հետ, որը կարող է որոշակիացվել միայն սահմանադրական փոփոխությունների ճանապարհով: Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայումս պաշտոնավարում է նախագահության երկրորդ ժամկետը, եւ, չնայած 2018 թվականի ընտրություններին դեռեւս 5 տարի ժամանակ կա, արդեն այսօր ողջ իշխանական ու քաղաքական համակարգը քննարկում է նրա ժառանգորդի հարցը:

 

Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031