ՀՀԿ-ն որոշել է, որ Սյունիքի նոր մարզպետ է լինելու պատգամավոր Վահե Հակոբյանը՝ ՀՀԿ-ից: Նա Կապանի լեռնահարստացման կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է: Կապանում զոռբայությունը տեղը կզիջի ֆինանսներին: Այսինքն՝ նոր մարզպետը, անկասկած, Լիսկա չի լինի եւ իր իշխանությունը առաջ կտանի ոչ թե զենքով եւ ուժով, այլ ֆինանսական կարողություններով, գրում է 1in.am-ը:
Համեմատության մեջ եթե դիտարկում ենք, ապա ըստ էության առաջընթաց է ստացվում, սակայն երբ հարցին նայում ենք խորքային տեսանկյունից, ապա ստացվում է, որ ռազմա-քաղաքական, պատմա-աշխարհագրական առումով Հայաստանի կարեւորագույն մարզը հանձնվում է բիզնեսին: Այսինքն՝ ըստ էության սա ֆեոդալապետության մի տարատեսակ է, մի ձեւ, մի փիլիսոփայություն, որը կիրառվում է հայրենիքի կարեւոր հատվածներից մեկի հանդեպ:
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում
«Նժդեհական» ՀՀԿ-ի հերթական (քաղաքական) բլեքը:
Այ մարդ,հո խոսելով չի: Սկզբից ՎԵՐԱՑՐԵՔ էդ քաջարանի հանքային կլանը,նոր խոսացեք: Դե արեք էլի:
Ի՞նչու բա հանքարդյունաբերությունը չեք ազգայնացնում կամ բաժնետոմսերով բաժանում աշխատողներին/ժողորդին: Սյունեցին պիտի համ հանքի թունավոր օդը շնչի,համ էլ հանքային կլանի անդամներին իր ուսերի վրա տանի՞ :