Հուլիսի վեցը` Համբույրի համաշխարհային օրն է` (World Kiss Day կամ World/International Kissing Day):
Օրը նշելու նախաձեռնությունը եկել է Միացյալ Թագավորությունից, իսկ 2003-ին այն պաշտոնապես ընդունել է նաեւ Միավորված ազգերի կազմակերպությունը:
Երբ է առաջին համբույրը գրանցվել, ով է հեղինակը` հայտնի չէ: Էկրանին առաջին համբույրը հայտնվել է 1896 թվականին Մեյ Իրվինի ու Ջոն Ռայենի կատարմամբ: 1940 թվականի արտադրության «Հիմա դու բանակում ես»` «You’re in the Army Now» ֆիլմում Ջեյն Վայմենն ու Ռեջիս Թումին համբուրվում են 185 վայրկյան: Սա ռեկորդ է:
Այսօր անհնար կյանքն առանց ընկերական, ամուսնական, սիրային-կրքոտ համբույրների: Շատ երկրներում վաղուց արդեն համբույրի մրցումներ են անցկացվում: Օրինակ մի ամերիկացի 1990 թվականի սեպտեմբերին անցկացված մրցույթի ժամանակ 8 ժամում համբուրել է 8001 մարդու:
Հոգեբանները պնդում են, որ համբույրը դրական լիցքեր է հաղորդում:
Հայաստանում բառի շուրջ վեճ կա: Ոմանք հակված են գրել ՀԱՄԲՈւՅՐ` ՀԱՄ+ԲՈՒՅՐ: Այլոք կարծում են, որ ճիշտ է գրել ՀԱՄԲՅՈւՐ` ԲՅՈւՐ ՀԱՄ