Այսօր երեկոյան Կազանում կայանալու է 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի բացումը: Սակայն որոշ մարզաձեւերում ուսանող մարզիկները պայքարը սկսել են նախորդ օրվանից:
Երեկ բռնցքամարտիկների պայքարում 64 կգ քաշային, հայաստանցի Արթուր Քիրաջյանը (նկարում) 1/32 եզրափակչում երեք ռաունդում առավելության է հասել Տայպեյի ներկայացուցիչ Վեյ-Ժեն Չանգի նկատմամբ եւ հաջորդ փուլում այսօր հանդիպելու է բելառուսցի Ձիանիս Յուցկեւիչի հետ:
Մինչեւ 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը մեկնարկել է անհաջող՝ 1/16 եզրափակչում պարտվելով ռուսաստանցի Բելիկ Գալանովին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ