Հուլիսի 5-ին, ժամը 22.38-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երեւան ավտոճանապարհին՝ Մասիս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում բախվել են ՎԱԶ-2106 մակնիշի 34 TO 238 պետհամարանիշի եւ ԶԻԼ մակնիշի 13 0S U17 պետհամարանիշի (վարորդ` Է. Բյուրեղյան, ծնվ. 1981թ.) ավտոմեքենաները, ինչից ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր` 1952 թ. ծնված Ն. Դադաշյանը տեղում զոհվել է, իսկ վարորդ` 1988 թ. ծնված Ա.Նազարյանը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետեւ` Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ն. Դադաշյանի դին եւ հանձնլ «1-03» ծառայության աշխատակիցներին. իրականացվել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: