Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վճռաբեկը ցմահ ազատազրկվածի գործով նոր վարույթ է հարուցել

Հուլիս 06,2013 09:51

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ցմահ ազատազրկման դատապարտված Արարատ Մուրադխանյանի գործով ՀՀ Վճռաբեկ դատարան որոշում է կայացրել:

ՀՀ վճռաբեկ դատարանը 21.06.2013թ-ին հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426/4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը, որի իմաստով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2012թ-ի հունիսի 5-ին «Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռն առերեւույթ հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի 2005 թվականի դեկտեմբերի 16-ի, 2006թ-ի փետրվարի 27-ի եւ 2006թվականի մայիսի 4-ի որոշումները նոր հանգամանքներով վերանայելու համար, գտել է, որ Արարատ Մուրադխանյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ  Լիպարիտ Սիմոնյանի բողոքը համապատասխանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426/7 հոդվածի պահանջներին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426/8-րդ հոդվածի հիման վրա դատարանն անհրաժեշտ է համարել հարուցել նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման վարույթ:

Վճռաբեկ դատարանը հարուցել է նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի 2005թ-ի դեկտեմբերի 16-ի, 2006թ-ի փետրվարի 27-ի եւ 2006թվականի մայիսի 4-ի որոշումների վերանայման վարույթ:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարում Լիպարիտ Սարգսյանն է

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031