Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարիին տուգանել են 30.000 դրամով՝ մայթին պառկելու համար

Հուլիս 05,2013 22:23

Երեկ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց հերթական ակցիայի ժամանակ մայթեզրին պառկելու համար Ոստիկանության Ավանի բաժանմունք են տարել ակտիվիստ Վարդգես Գասպարիին եւ տուգանել 30.000  դրամով:

Պարոն Գասպարին Aravot.am-ին ասաց, որ իրեն չեն բացատրել ոստիկանության բաժանմունք տանելու պատճառը, ապա պատմեց, որ միչեւ բաժանմունք տանելը ինքը լուռ կանգնած էր «Հարսնաքարի» դիմաց ձեռքին՝ «… սպանդանոց, այստեղ է սպանվել Վահե Ավետյանը» գրառումով պաստառ:

«Սկզբում քաղաքացիական հագուստով մեկը ձեռքիցս խլեց պաստառը, հետո մի խումբ ոստիկաններ ձեռքերից, ոտքերիցս բռնած տարան», ասաց նա:

Պարոն Գասպարիին վարչական տույժի են ենթարկել մայթեզրին պառկելու համար՝ հիմնավորելով, որ պառկելով խոչընդոտում է ճանապարհային երթեւեկությունը:

Պարոն Գասպարին պատրաստվում է տուգանքի ու ոստիկանների գործողությունների վերաբերյալ իր բողոքն արտահայտել վաղը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տան դիմաց պիկետ անցկացնելով. «Իմ կարգախոսն է լինելու՝ հերիք է լպստեք օլիգարխների կոշիկները»:

Երեկ «Հարսնաքարի» դիմաց ակցիայի միջոցով մի խումբ ակտիվիստներ իրենց դժգոհությունն են հայտնել երգիչներ Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի հարսանիքն այնտեղ անցկացնելու որոշման առիթով:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ողջ կեղծ Նժդեհականները, բարգավաճները, օեկ-ները, Վարդգես Գասպարիի կոշիկները չարժեն:

  2. Արշակ Դավիդյան says:

    Նրանք չեն լպստում օլիգարխների կոշիկները:
    Նրանք հենց օլիգարխների կոշիկներն են, որոնցով քացով են տալիս ոչխար ժողովուրդին…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031