«Շախտյորի» հայաստանցի լեգեոներական Հենրիխ Մխիթարյանն ամենայն հավանականությամբ ֆուտբոլիստի կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում»:
Այսօր գերմանական Kicker հեղինակավոր հանդեսը գրել է, թե ակումբները համաձայնության են եկել այսօր կայացած բանակցություններից հետո, ինչի համար Դոնեցկ էին ժամանել «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հայնս-Իոահիմ Վացկեն եւ մարզական տնօրեն Միխայել Ցորկը:
Աղբյուրի տեղեկություններով Մխիթարյանի տրանսֆերը Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակցի համար կարժենա 25 միլիոն եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ