Օդեսայում անցկացված կարատեի կուբուդու գավաթի աշխարհի 6-րդ առաջնությանը մասնակցած 18 երկրների մեջ էր նաեւ Հայաստանի 28 մարզիկներով համալրված թիմը:
Մեր կարատեիստները, որոնք ներկայացնում էին Դուքենդո ֆեդերացիան, ընդհանուր առմամբ նվաճել են 8 ոսկե, 11 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: Հատկապես աչքի են ընկել Համլետ Մխիթարյանն ու Հրաչյա Բաղդասարյանը, որոնք վճռորոշ մարտերում պարտության են մատնել ադրբեջանցի եւ ուկրաինացի մրցակիցներին: Հատկանշական է նաեւ, որ չեմպիոնի կոչում նվաճել են նաեւ մեր աղջիկները՝ Արեւիկ Նոշադյանն ու Անի Կարապետյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ