«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենադան Ռոջերսի ծրագրերը փլուզվեցին, այն բանից հետո, երբ Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց, որ ինքն ուզում է միանալ Դորտմունդի «Բրուսիա»-ին: Գրում է «Դեյլի Մեյլ» թերթը՝ նշելով, որ 24-ամյա կիսապաշտպանը ոչ միայն որոշել է միանալ Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի եզրափակիչին մասնակցած թիմին, այլև այդ մասին հայտնել է «Լիվերպուլ»-ի ղեկավարությանը:
Թերթը գրում է, որ միակ խնդիրը Մխիթարյանի տեղափոխության գումարն է. «Շախտյոր»-ը սկզբում մերժեց «Բորուսիա»-ի առաջարկած 23 միլիոն եվրոն՝ հույս ունենալով, որ «Լիվերպուլ»-ը գինը կբարձրացնի մինչև 26 միլիոն ֆունտ ստերլինգի:
«Բորսուսիա»-ն հավանաբար կավելացնի մեկ կամ երկու միլիոն եվրո ևս, բայց թիմում համոզված են, որ գործարքը կկնքվի հաջորդ շաբաթ, որի համաձայն՝ Մխիթարյանը գերմանական թիմում կխաղա 4 կամ 5 տարի, գրում է թերթը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ