Լրահոս
Օրվա լրահոսը

ITAR-TASS. Դեպարդիեն ու Գալուստյանը հին հայերեն են խոսում, երգում Ազնավուրի երգերը

Հուլիս 05,2013 20:28

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, որը հունվարին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել, հայազգի կատակերգու Միխայիլ Գալուստյանի հետ նկարահանվել է «Զայցեւ+1» ռուսական կատակերգական սերիալում: Հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Դեպարդիեն մարմնավորել է գլխավոր կերպարներից մեկի՝ Ֆյոդորի, հոր դերը: Ֆյոդորի դերը խաղում է Գալուստյանը:

Դեպարդիեն լրագրողներին պատմել է, որ կատակերգական սերիալներում նկարահանվելու փորձ ինքը չունի. «Մի քանի ֆիլմ կար Պիեռ Ռիշարի հետ, եւ Օստերիքսի ու Օբելիքսի մասին ֆիլմը, բայց կատակերգական սերիալներում երբեք չեմ եղել», – ասել է նա:

Միխայիլ Գալուստյանն ասել է, որ իրեն դուր է եկելԴեպարդիեի հետ աշխատելը. «Դերի համար նա կատարյալ է: Ամեն ինչ շատ հետաքրքիր էր, բացի լեզվական խնդիրներից: Վերջում մենք սկսեցինք շփվել հին հայերենով, կադրերի արանքում երգում էինք Շառլ Ազնավուրի երգերից», – ասել է Գալուստյանը՝ ավելացնելով, որ իրենք հիմա նման են Աստերիքսին ու Օբելիքսին:

«Զայցեւ+1» սերիալը մի ուսանողի մասին է, որն անձի երկվություն ունի: Ֆիլմն էկրան է բարձրացել 2011թ., ապրիլին «THT» հեռուստատեսությամբ: Դեպարդիեն մասնակցել է 3-րդ սեզոնի նկարահանումներին, որը հավանաբար կցուցադրվի 2014թ.:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031