Ազգային պատկերասրահում այսօր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. Իրականության պարադիգմաներն ու մարտահրավերները» գիրքը: Այն անգլերեն էր, իսկ գրքի ռուսերեն տարբերակն էլ տեղադրվել էր ՍԴ պաշտոնական կայքէջում:
Գագիկ Հարությունյանն ասաց, որ վեց ամիս է տեւել գրքի պատրաստումը, տասնվեց երկրների քսաներեք գործըներներ ձեռնամուխ են եղել այս աշխատանքի ստեղծմանը:
ՍԴ նախագահը առանձին-առանձին նշեց բոլոր համահեղինակներին, որոնց մեջ էին՝ Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Նորվեգիայի սահմանադրական դատարանների նախագահները, Վենետիկի հանձնաժողովի նախագահը, ճանաչված սահմանադրագետներ:
Ի դեպ, հյուրերից շատերը, որոնք մասնակցել էին «Իրավունքի գերկայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» միջազգային համաեւվրոպական խորհրդաժողովին, ներկա էին շնորհանադեսին, նաեւ` սահմանադրության օրվա միջոցառումներին:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել էր Գագիկ Հարությունյանին նայել գիրքը եւ իր կարծիքը հայտնել: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին էլ տվեցին գիրքը, իսկ էլեկտրոնայինը`ՀՀ նախագահին փոխանցելու համար:
Գիրքը տարածվելու է հազարից ավելի երկրներում: Գագիկ Հարությունյանն ասաց, որ հայերեն տարբերակը օրակարգում է:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ