Սյունիքի մարզի քաղաքապետերը կարծում են, որ Վահե Հակոբյանին որպես Սյունիքի մարզպետ նշանակելու ընտրությունը այս պահին ամենաճիշտ որոշումն էր: Համայնքի ղեկավարները դրական են գնահատում այդ ընտրությունը եւ համոզմունք հայտնում, որ նրա գործունեությունը նպաստավոր կլինի համայնքների զարգացման համար:
Փորձեցինք այս հարցի շուրջ զրուցել Սյունիքի մարզի բոլոր քաղաքային համայնքների ղեկավարների հետ եւ լսել նրանց տեսակետներըը: Այս պահին մեզ հաջողվեց զրուցել Կապանի, Քաջարանի եւ Մեղրու քաղաքապետերի հետ, իսկ մյուս քաղաքապետերի հետ կապվել դեռ չի հաջողվել, նրանց տեսակետները կներկայացնենք առաջիկայում:
Քաջարանում մեծ ուրախությամբ են ընդունել վերջին լուրը, մեկը մյուսին շնորհավորում են, ու մեծ տոն համարում, որ հենց իրենց քաղաքում, իրենց միջավայրում մեծացած անձնավորությանն է կառավարությունը վստահելու մարզպետի պաշտոնը:
Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանի խոսքով՝ ԱԺ պատգամավոր Վ. Հակոբյանը ծանոթ է տեղի խնդիրներին, տիրապետում է իրավիճակին, մշտական շփումների մեջ է եւ ոչ միայն կշարունակի նախկինում մեկնարկած ծրագրերը, այլեւ նոր զարգացման ծրագրեր կարվեն մարզում:
Կարդացեք նաև
«Ես համարում եմ, որ Վահե Հակոբյանի նշանակումը՝ մարզպետի պաշտոնում, դա ՀՀԿ-ի նաեւ նախագահի ու կառավարության ճիշտ որոշումն է: Ամենակարեւորն այն է, որ Վահեն ծնվել է մի ընտանիքում, որը ՀՀ տնտեսության եւ ընդհանրապես մեր նորանկախ պետության, պետականութան հաստատման մեջ մեծ դերակատարում ունի: Այստեղ շատերը կշեշտեն, որ ինքը Մաքսիմ Հակոբյանի որդին է, միգուցե ինչ-որ ակնարկ անելով, բայց ես լիարժեք կարող եմ ասել ու համոզված եմ, որ այն գործարար հատկությունները, ինչպես նաեւ հայրենասիրությունն ու մարդամոտությունը, որ ծնողներից է ժառանգել (ինչպես ժողովուրդն է ասում՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում) եւ մենք դա տեսել ենք, կարող է միայն նպաստավոր լինել մարզի զարգացման համար», – նշեց Քաջարանի քաղաքապետը եւ հավելեց, որ սա նաեւ կուսակցության դիրքորոշումն է տարածաշրջանի զարգացման հեռանկարի հետ կապված:
Սյունիքի մարզպետի պաշտոնում Վահե Հակոբյանին նշանակելու ընտրությունը դրական գնահատեց նաեւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը եւ հույս հայտնեց, որ նրա հետ հետագա համագործակցությունը նպաստավոր կլինի առաջնահերթ Կապանի համար: «Ես նախկինում մեկ անգամ ընդգծել էի, եթե կառավարությունը, վարչապետը որոշի, թե ով պետք է լինի Սյունիքի մարզպետը, նշանակում է, որ ամենաճիշտ որոշումը դա է, որեւէ այլ տեսակետ չէր կարող լինել: Վահե Հակոբյանը այս երկրամասի ծնունդ է, լավ տեղյակ է, տեղեկացված է առկա նաեւ վաղուց լուծում պահանջող խնդիրներին, հույս ունեմ ու կարծում եմ, որ բավականին մեծ ներդրում կունենա այդ խնդիրների լուծման հարցում», – ասաց Կապանի քաղաքապետը:
Իսկ Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը փոխանցեց, որ Մեղրիում նույնպես բնակիչները լավ են ընդունել այս լուրը: Նրա կարծիքով՝ այս պահին ամենաճիշտը հենց Վահե Հակոբյանին նշանակելն էր: «Այսպես, թե այնպես Վահե Հակոբյանը ներդրումներ անում էր Մեղրիում, շատ նորմալ եմ տեսնում մեր հետագա համագործակցությունը»,- հավելեց նա:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Ինչպես արդեն բազմաթիվ անգամներ եմ գրել` Սյունիքում ՈՉ ՄԻ էական բան չի փոխվելու,քանի դեռ չկան ԳՈՆԵ հետևյալ մարզային կառույցները.
ա) (Ժողովրդի կողմից) ԸՆՏՐՈՎԻ մարզպետ,
բ) Ժողովրդի կողմից ԸՆՏՐՈՎԻ «Մարզային Ժողով»,որը, հարկ եղած դեպքում, մարզպետին իմպիչմենտ կարող է անել,
գ) ՏԵՂԱԿԱՆ (մարզի/շրջանի/քաղաքի մասշտաբով) կուսակցություններ ստեղծելու հնարավորություն,
դ) ԱՆԿԱԽ մարզային բյուջե,
ե) հանրաքվեով մարզպետ/քաղաքապետ/գյուղապետ աշխատանքից ազատելու իրավունք:
Թե չէ հոգեցինք դրանց կլանային բլեֆներից:
Իսկ ինչ վերաբերում է այս 3 ՀՀԿ-ական քաղաքապետների կոմունիստահոտ ձոն-գովասանքներին` լավ,ամոթա-գոնե լռեք: Ո՞վ չգիտի,որ ձեր 3-ի շեֆը Հակոբյան Մաքսիմը «չի»: Հատկապես Քաջարանի էդ 3 սռոկ «ընտրվածը»:
Էդ ո՞նց եղավ,որ պապայի 35 տարեկան «գիտնական» տղան մուլտի-միլիոնատեր է,իսկ Սյունիքի 2/3-ը` աղքատ-չքավոր: Ախր մինչև ե՞ րբ պիտի ներկած թոզ փչեք մարդկանց աչքերին:
Եթե նույնիսկ մարզպետ նշանակվեր Նաիրի Հունանյանը՝ էդ քաղաքապետիկները պիտի ասեին, թե ամենաճիշտ որոշումը դա է: Ստրուկի համար միևնույն է, թե ով է ստրկատերը: