Որքանո՞վ է արդարացված յուրաքանչյուր ընտրությունից առաջ եւ հետո սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսելը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վստահեցնում է. չի կարելի Սահմանադրությունը քավության նոխազ դարձնել:
Ընտրական գործընթացների հետ կապված պարոն Մուկուչյանը Սահմանադրության մեջ միայն մեկ վիճելի նորմ է տեսնում: Խոսքը՝ անազատության դատապարտված անձանց քվեարկելու իրավունքից զրկված լինելու մասին է:
Տիգրան Մուկուչյանը կոչ է անում Սահմանադրության հետ նուրբ վարվել, այն անհարկի չքննադատել, ինչպես նաեւ պատեհ-անպատեհ առիթներով չդիմել ՍԴ:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ