Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատրաստվում է առաջիկա շաբաթվա ընթացքում բողոքի համապատասխան նոտա հղել Օմբուդսմենների միջազգային կառույցներին ու մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցներին: Այդ մասին Panorama.am-ի թղթղակցի հետ զրույցում տեղեկացրեց ՄԻՊ մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը:
«Պաշտպանի համար ևս դատապարտելի է այդ պահվածքը, և նա էլ է կարծում, որ ընդհանրապես, Մոլդովայի օմբուդսմենի ելույթը օմբուդսմենների ինստիտուտին հարիր չէր, այլ հակառակը` վարկաբեկում էր այդ ինստիտուտը: Այդ պատճառով էլ եկող շաբաթվա ընթացքում Կարեն Անդրեասյանը համապատասխան նոտա կհղի օմբուդսմենների միջազգային կառույցներին ու միջազգային մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին», -հավելեց Նաիրա Կարմիրշալյանը:
Մանրամասն՝ նյութի սկզբնաղբյուր կայքում