Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահան Թումասյան. «Նման ճորտատիրական համակարգում անփորձ տղային մարզպետ նշանակելը նորմալ երևույթ է »

Հուլիս 05,2013 16:59

Aravot.am-ը «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերում ահռելի հարստության տեր, հայոց բանակում չծառայած ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանին մարզպետ նշանակելու փաստին: «Նման ճորտատիրական համակարգ ունեցող երկրում եթե մարդն ուզում է մարզպետ դառնալ՝ դառնում է, ուզում է պատգամավոր, դառնում է պատգամավոր, ի՞նչ զարմանալու բան կա դրա մեջ:

Մի կողմից դրականն էն է, որ չեմ լսել, թե կրիմինալ է, որովհետև այսօր ամենասոսկալի բանը Հայաստանում կրմինալն է, ամենուր կրիմինալն է իշխում` մայրաքաղաքում, մարզերում: Եթե անգամ իշխողը գեներալ է, միևնույնն է` իր ոճը կրիմինալ ոճ է և ինքը կրիմինալ սկզբունքներով կառավարող մարդ է:

Իսկ այս տղան ցանկացել է՝ դարձել է. ունի հսկայական կապիտալ, իր ընտանիքը հաջողեցրել է ժամանակին այդ կապիտալը ձեռք բերել, փողեր աշխատել, ուզենա՝ մարզպետ կդառնա, ուզենա՝ պատգամավոր կդառնա: Այս պահին ուզել է մարզպետ դառնալ, ցանկացել է՝ դարձել է:

Նման իրավիճակում ես այլ լավ բան չէի սպասում: Ես պարզապես զարմանում եմ մարդկանց վրա, որոնք զարմանում են գործող իշխանությունների կադրային քաղաքականության վրա: Իրենք ո՞ւմ պետք է նշանակեին, եթե ոչ իրենց պեսին, թեև համոզված եմ գոնե տեսքով իրենցից լավը կլինի: Ինքը փողի, ուժի զոռով պիտի կառավարի, ոչ թե քրեական, օլիգարխիկ մեթոդներով: Այդ առումով նորմալ է ընտրությունը, լավ է, որ ձեռագիր է փոխվում»,- ասաց մեր զրուցակիցը:

Իսկ բանակում չծառայելը, ըստ Վահան Թումասյանի, այդքան էլ մեծ խնդիր չէ: «Բանակում չծառայելը ի՞նչ մի խնդիր է որ էսօր, իրենք նույնիսկ չծառայելու խնդիրը կարող են լուծել: Եթե տեսնեն, որ հասարակական աղմուկ է բարձրանում բանակում չծառայած լինելու շուրջ, կձևակերպեն, որ ծառայել է, բայց չի գնա ծառայելու: Իրենք ամեն ինչ կարող են քանի դեռ Հայաստանում տիրում է այս իրավիճակը ու հեղափոխություն չի եղել, դանակը ոսկորին չի հասել, հասարակությունը չի ըմբոստացել իշխանությունների դեմ, և ժողովուրդը իր ձեռքը չի վերցրել իշխանությունը: Այս պայմաններում ամեն ինչ սպասելի է, բայց ինձ համար մարզպետի պաշտոնը իրենց բան չի ներկայացնում, ինձ համար էականը երկու պաշտոն են այս երկրում` նախագահի ու վարչապետի: Կարևոր է, որ այս երկու պաշտոնյաները փոխվեն, դուրս գան այլ ազդեցություններից և հասկանան, որ երկիրը կանգնել է կրախի առջև. կորցնում ենք անկախությունը, պատմությունն ու ապագան: Պիտի այս մարդիկ փոխեն իրենց ձեռագիրը, թաղային խուժանը իրեն օլիգարխ է պատկերացնում: Տարբեր երկրներում էլ մեծահարուստներ կան, բայց հասարակ մարդիկ չգիտեն նրանց մասին, նրանց մասին կարդում են միայն ամսագրերում, իսկ մեր երկրում ամեն քայլափոխի զգում ես նրանց ազդեցությունը` էս խանութը սրանն է, էն խանութը նրանն է, մենաշնորհը սրանն է, մարզպետը սրա կամ նրա տղան կարող է լինել: Անփորձ տղային մարզպետ նշանակելը, ժառանգական իշխանությանը հիմք դնելը հատուկ է ճորտատիրական, կալվածատիրական երկրներին, իրենք լավ գիտեն, որ դեմոկրատական մեթոդներով չես կարող հավերժ իշխանություն պահել», -ասում է Վահան Թումասյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ցավոք, այո:

    Խեղճ Սյունեցի/Սյունիք -փոթորիկից դուրս եկավ,ընկավ կարկուտի տակ: Քաջարանի հանքային-կլանային մաֆիան դեռ շատ վնաս է հասցնելու Սյունիքին/Հայաստանին:

    ՄԻԱԿ փրկությունը` ազգայնացնել հանքարդյունաբերությունը ու ՊԱՀԱՆՋԵԼ ընտրովի մարզպետ և ընտրովի «Մարզային Ժողով»:

    ՀԳ. Դավիթ-Բեկյան շարժում- 2:

  2. Ալինա says:

    Եկեք սրտանց շնորհավորենք մեր համերկրացուն և ցանկանանք, որ նա ինչ մինչ այժմ արել է մեզ՝ կապանցիներիս համար, էլ ավելի բազմապատկի:Հուսով ենք, որ նա կբարելավի սյունեցիների
    կյանքը և իր գիտելիքն ու հնարավորությունները կներդնի հանուն սյունեցու լավ ապագայի: Իսկ որ մուլտիմիլիոնատեր է, դա էդքան էլ վատ բան չէ, ավելի լավ, չի մտածի ժողովրդին թալանելու մասին: Բարի կառավարում

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031