Ստացվել են Անիկ Դավթյանի ու Ծովինար Նազարյանի վիրավորանքի գործերով դատավոր Լևոն Արազյանի վճիռները: Ըստ Անիկ Դավթյանի գործով վճռի` ընտրողին «մեյմուն, տականք, կապիկ, լկտի և այլն անվանելը» … նպատակ է հետապնդել ապահովելու ընտրությունների բնականոն ընթացքը»:
Հիշեցնենք, որ 75-ամյա թոշակառու Անիկ Դավթյանն ու լրագրող, «Իրավունքի Եվրոպա» դիտորդական խմբի անդամ Ծովինար Նազարյանը դատարանից պահանջում էին պարտավորեցնել Տիգրան Վիրաբյանին, որ իրենց հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար հրապարակային ներողություն խնդրի, եւ որ այդ գործողությունը տեսաձայնագրվի եւ տեղադրվի YouTube կայքում:
Aravot.am-ը Ծ. Նազարյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է գնահատում վճռում տեղ գտած ձևակերպումները: Նա պատասխանեց. «Ուղղակի ծիծաղելի որոշում է, քանի որ այսպես չարաշահել ՀՀ իրավական ինստիտուտները, որ կայացնել հայրենակցական, ցեղային որոշում, ուղղակի վիրավորանք է ՀՀ-ի նկատմամբ:
Դատավորի որոշմամբ ստացվում է, որ ընտրական հանձնաժողովի նախագահները կարող են բոլոր այդ բառերով անպատվել ընտրողներին: Չեմ զարմանա, եթե մի որոշում էլ կայացնեն, ըստ որի հիմա էլ կարելի է կացնով հարձակվել ընտրողի վրա, քանի որ անհրաժեշտ է ընտրական գործընթացը պաշտպանել:
Կարդացեք նաև
Ընտրության ժամանակ Տիգրան Վիրաբյանը բարձր աղմուկ էր բարձրացնում, կանչում ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին, խառնաշփոթ անում, աղմուկին միանում էր նախագահը, և ընտրական գործընթացը կանգնում էր: Իրենց այդ վարքով իրենք դեռ մի բան էլ խաթարում էին ընտրական գործընթացը, ոչ թե նպաստում անխափանությանը»:
Հետաքրքրվեցինք՝ ինչի՞ արդյունք էր այն, որ ունենք նման վճիռ: Ծ. Նազարյանը պատասխանեց. « Նորություն չէ, որ դատական համակարգը ոչ միայն անկախ չէ, այլ ծառայում է Հանրապետական կուսակցության արատավոր ռեժիմի շահերին: Ուստի կարելի է ասել, որ դատական իշխանությունը կոռումպացված է և ենթարկվում է մեկ կուսակցության, փոխանակ ժողովրդին և հանրային շահը սպասարկի: Սա ուղղակի խայտառակություն է: Անպայման բողոքարկելու ենք վերաքննիչ ատյան, և այն ուղղակի հիմք ու պատճառ չի ունենալու առաջին ատյանի որոշումը չեղյալ չհամարելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Վարդինե Գրիգորյանի
Սա էլ հայ տղամարդու իսկական կերպարը,՝ մի պարկ աղբ: