Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՊՄՀ –ի ուսանողները տպավորված են Ղարաբաղով. հուլիսի 1-3-ը «Այցելություն Արցախ»

Հուլիս 05,2013 16:22

«Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը հուլիսի 1-3-ն իրականացրել է «Այցելություն Արցախ» խորագրով ճանաչողական ուխտագնացությունը:
Այսօր` հուլիսի 5-ին, «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի հյուրերն էին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանը, ու մի քանի ֆակուլտետների ուսանողական խորհուրդների նախագահները: Հանդիպման ժամանակ խոսեցին իրենց տպավորությունների մասին:

Ներսիկ Մարգարյանն ասում է, որ ՀՊՀՄ և Երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ կատարեցին ուխտագնացություն դեպի Արցախ. «Շեշտը դրել էինք այն ուսանողների վրա, ովքեր առաջին անգամ էին լինում Արցախում: Չափանիշներից մեկը ցանկությունն էր, ընտրվել են այն ուսանողները, որոնք ակտիվ գործունեություն են ծավալել»:

«Մենք ունենք սկզբունք. եթե անձը չճանաչի իր երկիրը, չի կարող համարվել այդ երկրի քաղաքացին»,-այս համոզմանն է կուլտուրայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Վարազդատ Եղիազարյանը:

Կորկոտյան Գրիգորը, որը մանկավարժական համալսարանի ուսանող է, կարծում է,որ Ղարաբաղ այցելելը հայրենասիրական ոգու դաստիարակման բնույթ ունի. «Երբ տեսա Ղարաբաղը՝ սկսեցի մտածել` ահա թե ինչի համարի արժե ապրել, և ինչի համար մեռնել»:

Արյուսակ Գևորգյանը տպավորված է Ղարաբաղով, այնտեղի ամեն մի մասնիկը ոգեշնչող էր, տպավորված է Գանձասարով:

Ներսիկ Մարգարյանը իր խոսքը ավարտեց Վազգեն Սարգսյանի խոսքերով. «Մի քիչ հույս և հավատ, և 21-րդ դարը մերն է լինելու»:

 

Մելանյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031