Վաղը Սկոպյեում (Մակեդոնիա) կմեկնարկի ազատ ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Հայաստանի հավաքականը ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի ղեկավարությամբ ամբողջական կազմով արդեն մրցավայրում է: Aravot.am-ը հեռախոսով մեր պատվիրակության անդամ Լյովա Վարդանյանից տեղեկացավ, որ հավաքականը տեղավորվել է հյուրանոցում, տղաների մարզավիճակն ընդհանուր առմամբ լավ է, անձնական քաշի հետ կապված խնդիրներ չկան: Այսօր երեկոյան 50-60-74-96 կգ քաշայինների կշեռքն է: Վաղն առավոտվանից ըմբիշներն սկսելու են գոտեմարտերը: Հայաստանի հավաքականից վաղը մրցագորգ մտնելու են Խորեն Թեմուրյանը` 50 կգ, Գոռ Թորոսյանը` 60, Գեւորգ Համբարձումյանը` 74 եւ Վիկտոր Կազիշվիլին` 9
6:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ