Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանքավայրի ճանապարհի արգելափակումը վերացվել է, կայացել է համաձայնություն

Հուլիս 05,2013 15:41

Հայտնել ենք, որ Լոռու մարզի Թեղուտ եւ Շնող համայնքների բնակիչները հուլիսի 5-ի վաղ առավոտից արգելափակել էին Թեղուտի հանքավայր տանող ճանապարհը: Այդ գործողության պատճառը եղել է այն, որ հանքավայրը տնօրինող ընկերության ղեկավարությունը ցանկապատել է հանքավայրի տարածքը, դրանով խոչընդոտել դեպի անտառածածկ սարեր այդ գյուղերի բնակիչների, անասնապահների տեղաշարժը:

Շնողի գյուղապետ Հովհաննես Սահակյանից տեղեկացանք, որ խնդրի վերաբերյալ նախօրեին բանակցություններ են կայացել «Թեղուտ» ՓԲԸ ղեկավարության հետ, սակայն դրանք արդյունք չեն տվել:

Հուլիսի 5-ին քննարկում է եղել Թեղուտ գյուղում, «Թեղուտ» ՓԲԸ ընկերության գրասենյակում, դրան մասնակցել են նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը: Որոշվել է , որ այսուհետ Թեղուտ եւ Շնող համայնքների բնակիչները կարող են անարգել անցնել դեպի սարամասեր, այցելել «Թեղուտի «Բարձրել» հանդամասում գտնվող մատուռ:

Ժամը 14.30-ի դրությամբ հիշյալ գյուղերի բնակիչները ապաշրջափակել են Թեղուտի հանքավայր տանող ճանապարհը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031