Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստերի համադրություն, որ խոսում է մոլդովացի փաստաբանի՝ Ադրբեջանի լոբբիստը լինելու մասին

Հուլիս 05,2013 15:09

Արդեն երկու օր է ակտիվորեն քննարկվում է երեկ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած սկանդալը, երբ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն մեր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը և այլն:

Փաստաբանի, որը նաև Մոլդովայի օմբուդսմենն է, ելույթը որակվեց որպես «պատվեր», որպես «Ադրբեջանի լոբբիզմի բացահայտ իրականացում» և այլն:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում հրապարակել է տիկին Գրիգորիուի ֆեյսբուքյան բազմաթիվ գրառումներ, որոնք վերաբերում են նրա՝ Ադրբեջանի նկատմամբ տածած սիրուն: Օրինակ՝ նա Բաքուն կոչում է սիրելի քաղաք և այլն:

1  Aurelia Grigoriu1 2  Aurelia Grigoriu33 2  Aurelia Grigoriu66

Aravot.am-ը Ս. Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ սրանք բավարա՞ր փաստեր են մոլդովացի փաստաբանի՝ Ադրբեջանին «ծախված լինելու»  մասին խոսելու համար: Նա պատասխանեց. «Չենք կարող  անմիջականորեն մարդուն մեղադրել, որ ինքը ծախսված է, քանի որ չունենք փաստեր: Բայց կա երեք փաստերի համադրություն: Այն, որ ինքն իր ֆեյսբուքյան էջում վերջին մեկուկես ամսվա մեջ ավելի շատ Ադրբեջանի մասին է գրել, քան Մոլդովայի, չնայած ինքը Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպանն է:

Երկրորդը այն է, որ ինքն իր ելույթը փաստացի կապել է մի հակամարտության հետ, որի հետ Մոլդովան բացարձակ կապ չունի:

Եվ վերջապես այն, որ ինքը բառացիորեն, անգիր արածի պես կրկնել է ադրբեջանական քարոզչական բոլոր թեզերը: Այս երեքն իրար համադրելով կարելի է ասել, որ նա առնվազն Բաքվի ազդեցության գործակալ է: Թե դա նա անում է փողով, թե նվեր է ստացել, թե պարզապես սարսափելի էնտուզիազմ ունի Ադրբեջանի հանդեպ, երկրորդական հարցեր են» :

Հետաքրքրվեցինք՝ այս փաստերն ինչպե՞ս ճիշտ օգտագործենք: Ս. Մարտիրոսյանը պատասխանեց. «Պետք է առաջինը հանրությունը հասկանա, որ գործ ունենք կողմնակալ անձի հետ: Հենց Մոլդովայի հասարակությունը պիտի հասկանա, որ իրենց օմբուդսմենը քիթը մտցնում է այնպիսի տեղեր, որտեղ պետք չէ մտցնել՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Մոլդովան էլ է երկիր, որն ունի չլուծված հակամարտություն: Մենք ինչ էլ անեինք, ադրբեջանցիները այսպիսի մեկին կգտնեին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arthur says:

    Կատարվածի մեղքը էդ մոլդովանկին հրավիրողնն է:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031