Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Հայաստանի Երիտասարդական ակումբների 4-րդ համաժողովը

Հուլիս 05,2013 14:55

«Երիտասարդները պարտավորված չեն, սահմանափակումներ չունեն: Համաժողովի համար ունենք 2 հիմնական հարց, որը անհանգստացնում է մեր ակումբներին՝ առաջինը երիտասարդների գործազրկության մակարդակն է, երկրորդը երիտասարդների ներգրավվածությունը եւ մասնակցությունը հասարակական, քաղաքական կյանքին եւ որոշումների կայացման գործընթացին»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի Երիտասարդական Ակումբների 4-րդ համաժողովի ժամանակ նշեց Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը (լուսանկարում):

Նրա խոսքով համաժողովին մասնակցում են 100-ից ավելի երիտասարդներ, ովքեր երիտասարդական ակումբների եւ կենտրոնների ղեկավարներ են: Համաժողովը կազմակերպվում է ամեն տարի, այն երիտասարդական ակումբներին փորձի փոխանակության հնարավորություն է ընձեռում: Երիտասարդներն այսօր ավելի շատ օգտագործվում են, նրանք սեփական որոշումներ կայացնելու հնարավորություն քիչ ունեն: Դաշնությունն իր 14-ամյա գործունեության ընթացքում կուտակել է հզոր փորձ, դարձել է Հայաստանի երիտասարդական ոլորտի հայտնի կազմակերպություններից մեկը՝ դավանելով «բաց երիտասարդական աշխատանքի» սկզբունքը:

«Երիտասարդության խաղաղության եւ բարեկամության կամուրջներ» հասարակական կազմակերպության փոխնախագահ Հերմինե Պողոսյանի պնդմամբ համաժողովը հետաքրքիր է.

«Ինձ հետաքրքրում է թիմային աշխատանքը եւ հետագայում համագործակցությունը: Երիտասարդների դերը հասարակության մեջ շատ կարեւոր է, վերջին մի քանի տարիների ընթացքում երիտասարդները ակտիվ կերպով ներգրավվում են հասարակական-քաղաքական կյանքին, տեղեկացված են իրենց իրավունքներին՝ փորձելով ակտիվ գործունեություն ծավալել, սակայն սոցիալական պայմաններն երբեմն խանգարում են»:

Հուլիսի 5-7-ը կայանալիք համաժողովի հիմնական նպատակն է՝ Հայաստանում զարգացնել երիտասարդական ակումբային շարժումը, նպաստել երիտասարդական ակումբների համախմբմանն ու տարածմանը: Երիտասարդական ակումբների 4-րդ համաժողովի քննարկման հիմնական թեմաներն են լինելու երիտասարդության ներգրավածությունը, մասնակցությունը եւ զբաղվածությունը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031