Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Եթե ամբողջ ՀԱԿ-ը բերեինք Ծառուկյանի եկեղեցի, այդ եկեղեցում տեղ չէր մնա»

Հուլիս 05,2013 14:15

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու բացմանը ՀԱԿ-ից ներկա էին միայն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Aravot.am-ը Լեւոն Զուրաբյանին հարցրեց՝ հաշվի առնելով, որ Գագիկ Ծառուկյանի հրավերն ընդունել էիք միայն դուք երկուսով, կարո՞ղ ենք ասել, որ ձեր ողջ թիմում միայն դուք երկուսդ եք այսպես ասած «լավ» ԲՀԿ-ի հետ: Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Եթե մենք ամբողջ ՀԱԿ-ը բերեինք այդ եկեղեցի, այդ եկեղեցում տեղ չէր մնա: Չէինք էլ տեղավորվի այդ եկեղեցում»:

Նա վստահեցրեց, որ կոնգրեսի անդամները, համախոհները շատ-շատ են. «Միայն համագումարին նախորդող երկու ամսվա ընթացքում մեր կուսակցություն ընդունվել է 2000-ից ավելի մարդ՝ կենդանի, ակտիվ, էլ չեմ ասում այն, ինչ կային ՀՀՇ-ի շարքերում: 2000 նոր մարդ մենակ այս ընթացքում է եկել: Այսինքն, Հայաստանում եթե այսօր գոյություն ունի խոշոր քաղաքական կուսակցություն, դա էլի ՀԱԿ-ն է: Իհարկե, կա ՀՀԿ-ն, բայց ՀՀԿ-ն դա իշխանության կուսակցություն է, կա ԲՀԿ-ն, որն ավելի շատ ֆինանսական ռեսուրսի շնորհիվ է իր շարքերը զարգացնում, իսկ որպես քաղաքական, գաղափարական ուժ ես ուղղակի երկրորդը չգիտեմ, որն ունի հազարավոր ակտիվ մարդկանց իր շարքերում: Չկա այդպիսի բան: Չկա մի ուժ, որը մոտենա Կոնգրեսի հնարավորություններին եւ ազդեցությանը»:

Նա վստահեցրեց, որ եթե հավաքեն բոլոր կուսակցություններին, իրենք չեն կարողանա լցնել այն դահլիճը, որը լցրել են ՀԱԿ-ի միայն պատվիրակները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Առաջին լրատվականի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վաչագան says:

    Հարգելի պ-ն Զուրաբյան,ենթադրում եմ,որ Դուք ֆանտաստիկայի ժանրը շատ էք սիրում:Ցավոք իրականությունը մի քիչ այլ է:

  2. dyadyur says:

    Լևոն,եթե ձեզնից այն կողմ ուրիշ ուժ չկա,էլ ուրիշ ում?կամ ինչի? եք սպասում:Բավական է գլուխ գովեք,որը միշտ բոլորիս տունը քանդել է:Աշխատեք,միավորվեք և իրականացրեք Ձեր առաքելությունը:Այնքան եք ձգելու,մինչև Հանրապետությունում մարդ չմնա:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031